base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ

   Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝

   Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ,

   անշարժ գույքի շուկայական գնահատու­թյուն­ների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարք­ների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ,

   պայմանագրային և գնահատված գների անցկա­ցում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտի­ների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև  շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում:

 

  • project.old_project_time.text

    12.03.2019 - 28.03.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Urban planning, Territorial administration and development, State property management, Cadastre

  • project.ministry.title

    Committee of Cadastre

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 12136

project.print.title

project.sentences.title

28.03.2019

1. Առաջարկում ենք որոշման նախագծով նախատեսվող դրույթները՝ իրավական նորմատիվ ակտի վերածելու գործընթացը հետաձգել մինչև «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ ազգային ժողովի կողմից՝ երկրորդ ընթերցմամբ հաստատվելը: Նշվածի հիմնավորումը կայանում է նրանում, որ նախագծով հղում է կատարվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի, որում հնարավոր փոփոխությունների արդյունքում կարող են մեծ խնդիրներ առաջանալ:

28.03.2019

1. Առաջարկում ենք որոշման նախագիծը տարանջատել առնվազն երկու հիմնական որոշման նախագծերի, որոնցից մեկում հիմնականում ներկայացվեն քննարկվող նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ ենթակետի առաջին մասով և 2-րդ կետի 1-ին ենթակետով ներկայացվող դրույթները, իսկ հաջորդ նոր ստեղծվելիք նախագծում հիմնականում ներկայացվի քննարկվող նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 2-րդ մասի, 5-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով ներկայացվող դրույթները: Ենթադրվում է, որ մեր կողմից առաջարկվող նախագծերը կներկայացվեն ավելի լայն քննարկման, այդ թվում ոլորտի մասնագետների կողմից կուսումնասիրվեն ներկայացվող հիմնավորումները:

28.03.2019

1. Առաջարկում ենք մեկ անգամ ևս գնահատել հողի բազային արժեքի 5.5 անգամ թանկացնելու դեպքում՝ ինչպիսի բացասական ազդեցություն կունենա տնտեսության աճի և տարածքների համաչափ զարգացման վրա՝ հաշվի առնելով, որ կառուցապատման համար ոչ շահավետ պայմաններում գտնվող հողերի օտարման կամ կառուցապատման իրավունքով տրամադրման դեպքում առաջանում է լրացուցիչ ֆինանսական բեռ՝ ներկա պայմանների համեմատ: Պետք է հաշվի առնել, որ աճուրդներում հողատարածքները շուկայական արժեքին մոտ վաճառելու համար կա մեծ գործիքակազմ , որի մասին արդեն իսկ ներկայացրել ենք առաջարկություններ: Էական խնդիր է նաև հողի հարկի թանկացումը, որի դեպքում զգալի կտուժեն շահագործվող անշարժ գույքի սեփականատերերը:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text