project.favorite.title
Sent in the RA National Assembly
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
93 - project.vote.yes
-
4 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 21.03.2019 10:42:45 | Նախագիծը լավն է, ըստ էության այդ ոլորտի հետ շփվում են հաշվապահները: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
2 | 22.03.2019 04:28:05 | Շատ լավ փոփոխություն է, տնտեսվարողները կազատվեն բիզնեսի գրանցման գործընթացի անհարկի հետաձգումներից և քաշքշուկներից, քանի որ մրցակցությունը կապահովվի սպասարկման որակի անհամեմատ բարելավում |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
3 | 22.03.2019 04:30:08 | Կարծում եմ շատ լավ որոշում է, հատկապես ամսվա վերջին օրը պետռեգիստրում Ա/Ձ-ը գրանցվելու դեպքում, քանզի չիրազեկման պատճառով Ա/Ձ –ները գործունեություն չիրականացնելով ստիպված են լինում այդ մեկ օրվա համար 5.000 դրամ վճարել: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
4 | 22.03.2019 04:30:20 | Շատ լավ նախագիծ է, ես կողմ եմ: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
5 | 22.03.2019 04:34:54 | Քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում, ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
6 | 22.03.2019 04:37:06 | Բավականին ստացված նախագիծ է, պետռեգիստրում երբեմն չեն զգուշացնում նոր բացված Ա/Ձ-ներին նրանց մոտ առաջացող հարկային պարտավորությունների կամ ասենք 20 օրվա ընթացքում հարկման ռեժիմի հայտարարության ուղարկելու մասին, հաշվապահների կողմից սպասարկվելու դեպքում կարծում եմ նմանատիպ խնդիրներ այլևս չեն առաջանա: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
7 | 22.03.2019 04:38:01 | Փոփոխությունը լավն է: Պետռեգիստրում գրանցվելիս շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է հարկ վճարողն իմանա, որպեսզի հետագա խնդիրներից խուսափի՝ հարկման ռեժիմի ընտրության հետ կապված, համապատասխամ հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու հետ կապված և այսպես շարունակ: Հաշվապահական գրասենյակներում այդ ամենի մասին անկասկած կտեղեկանան: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
8 | 22.03.2019 04:39:04 | Շատ լավ որոշում է, պետռեգիստրի որոշ գրասենյակներում դեռևս աշխատում են հին ոճով և կարող է գրանցումը անտեղի հետաձգեն: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
9 | 22.03.2019 04:39:36 | Շատ լավ որոշում է, իրականում Ռեգիստրի աշխատակիցը նոր Ա/Ձ գրանցելիս չի զգուշացնում, որ եթե ամսվա վերջին օրը գրանցվում է, հարկեր են գոյանում, կարելի է հաջորդ ամսվա 1-ին գրանցվել: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
10 | 22.03.2019 04:39:43 | Շատ լավ որոշում է, քանի որ պետռեգիստրում հարկման ռեժիմ ընտրելը առանց հաշվապահի հետ խորհրդակցության կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
11 | 22.03.2019 04:49:05 | Հիմնականում մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ և եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում ,ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
12 | 22.03.2019 04:49:34 | Պետռեգիստրի հերթերից պրծանք, շատ լավ որոշում է: Աշխատակցի արձակուրդի ժամանակ էլ գնա ուրիշ քաղաք: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
13 | 22.03.2019 04:51:21 | Շատ լավ որոշում է, ամսվա վերջին օրը պետռեգիստրում Ա/Ձ-ն գրանցվելուց չեն զգուշացնում, որ մեկ օրվա համար 5000 դրամ պետք է վճարենք և շրջանառության հարկի հայտարարության մասին: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
14 | 22.03.2019 04:51:31 | Շատ լավ նախագիծ է, ըստ էության նոր գրանցվող բիզնեսի առաջին շփումը հիմնականում հաշվապահների հետ է, նրանք էլ կիրականացնեն այդ գործառույթները |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
15 | 22.03.2019 04:53:15 | Այս պահին նոտարները այս գործառույթը անհամեմատ թանկ են իրականացնում, ընդ որում՝ եթե չեմ սխալվում ծառայության գումարի չափը իրենք չեն որոշում, որպեսզի հաշվապահները կարողանան այս գործառույթը արդյունավետ իրականացնեն, պետք է պետտուրքից բացի իրենց ծառայության գումարի չափը իրենք որոշեն |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
16 | 22.03.2019 04:55:23 | Բիզնեսի հիմնադրման գործընթացը ավելի պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
17 | 22.03.2019 05:00:34 | Բիզնեսի հիմնադրման գործընթացը առավել պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
18 | 22.03.2019 05:01:23 | Բոլոր նորմալ զարգացած երկրներում պետական սպասարկման գործառույթները հիմնականում պատվիրակվում են մասնավոր հատվածին, ընդ որում, քանի որ Հայաստանում առկա են բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ և «մոտավոր» հաշվապահներ, շատ լավ է, որ որոշակի ցենզեր է սահմանվել: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
19 | 22.03.2019 05:19:20 | որոշում լավն է նաև այն առումով, որ պետռեգիստրի հերթերից ազատվեցինք |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
20 | 22.03.2019 05:33:41 | Հիմնականում ռեգիստրներում մեկական աշխատող է: Աշխատողի բացակայության դեպքում խնդիրներ է առաջանում գրանցումների կամ փոփոխությունների հետ կապված, և մարդիկ ստիպված պետք է այլ քաղաք գնան իրենց գործերը կարգավորելու համար, որն էլ լրացուցիչ ժամանակի և ֆինանսների հետ է կապված: Ցանկալի է այլընտրանքային տարբերակ ունենալը: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
21 | 22.03.2019 05:33:55 | Լավ նախագիծ է, ճիշտ է որ հաշվապահական գրասենյակները ունենան նման գործառույթ, որը կարող են շատ բարձր մակարդակով իրականացնել |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
22 | 22.03.2019 05:43:28 | Շատ լավ կլինի, որովհետև մարզերում մնացել են մեկական աշխատող ու նրանց բացակայության ժամանակ ստիպված ենք լինում գնալ այլ քաղաք: Իսկ այս դեպքում կազատվենք ավելորդ ծախսերց ու քաշքշուկից: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
23 | 22.03.2019 06:03:39 | Սա ճիշտ կլինի, քանի որ պետռեգիստրում շատ հաճախ չեն զգուշացնում, որ 20 օրվա մեջ պիտի շրջհարկ վճարող համարվելու համար հայտարարություն տանք, իսկ հաշվապահները հաստատ կասեն: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
24 | 22.03.2019 06:16:06 | Շատ լավ նախագիծ է, այս դեպքում գոնե այլընտրանք կլինի, այլևս կարիք չի լինի գրանցվելու համար գնալ այլ քաղաքներ, միայն այն պատճառով, որ պետռեգիստրի միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում: |
Ընդունվել է ի գիտություն
|
|||
25 | 22.03.2019 06:17:33 | Կարծում եմ սա շատ լավ նախագիծ է, քանի որ երբեմն խնդիրներ է առաջանում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կազմակերպություն գրանցելու ժամանակ՝ կապված պետռեգիստրի միակ աշխատակցի ինչ-ինչ պատճառներով բացակայելու հանգամանքով: Այս փոփոխությունը հնարավորություն կընձեռի բիզնեսի հիմնադրման համար առավել մատչելի և հասանելի պայմաններ ստեղծել: |
Ընդունվել է ի գիտություն
|