ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 639-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի մայիսի 22-ի «Ջրայինռեսուրսներիմոնիտորինգիիրականացման և հաշվետվություններիգրանցմանկարգըհաստատելումասին» N 639-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի «գ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Հայաստանի Հանրապետության մակերևութային ջրերի որակի մոնիտորինգի դիտակետերի ցանկը ներկայացված է N1 աղյուսակում՝
Աղյուսակ N1
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԴԻՏԱԿԵՏԵՐԻ
1․ Նախագծում նշված է հետևյալը․
Գործառնական մոնիտորինգն իրականացվում է այն դիտակետերում, որոնք, ըստ բացահայտված մարդածին էական ճնշումների, ջրավազանում տարանջատվել են որպես ռիսկային: Մոնիտորինգի այս տիպը նպատակ ունի գնահատել ժամանակի ընթացքում ջրի որակի ցանկացած փոփոխություն:
Այս տեսանկյունից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու չկան դիտակետեր կոնկրետ այն կետերում, որտեղից կատարվում է արդյունաբերական թափոնաջրերի արտանետումներ լեռնահարստացուցիչ ձեռնարկություններից և պոչամբարներից։ Առաջարկում ենք ավելացնել այդ կետերը և պատրաստ ենք ցանկով ներկայացնել դրանց տեղադիրքը։
2․ Նաև պետք է դիտակետեր լինեն այն կետերում, որտեղից ոռոգման խոշոր համակարգերը ջրառ են կատարում գետերից։
3․ Դիտակետերի ցանցը պետք է դինամիկ լինի, քանի որ աղտոտղները և աղտոտման աղբյուրները անընդհատ փոփոխվում են տարիների ընթացքում։