base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «ՀՀ  2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և  Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունման 

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 730-Լ որոշման համաձայն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության լուծարման արդյունքում 2018 թվականի սեպտեմբերի 20-ին Նախարարության 22 աշխատակիցներ գրանցվեցին քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում: 2018 թվականի դեկտեմբերին վերոնշյալ աշխատակիցներից 6-ը դուրս եկան կադրերի կարճաժամկետ ռեզերվից` անցնելով աշխատանքի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում, և նրանց հետ կատարվեց վերջնահաշվարկ: Մեկ աշխատակից դուրս եկավ կադրերի ռեզերվից՝ աշխատանքի անցնելով նախարարությունում՝ նշանակվելով որպես փոխարինող կադրերի ժամանակավոր թափուր պաշտոնում:

Մնացած 15 քաղաքացիական ծառայողների հետ պետք է կատարվի վերջնահաշվարկ, քանի որ գործող օրենսդրության համաձայն  կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակը լրանում է  2019 թվականի մարտի 20-ին: Վերջնահաշվարկները վճարելու համար անհրաժեշտ է 7 177 557 դրամ: Ցանկը կցվում է:

Հաշվի առնելով, որ 2019 թվականի ՀՀ պետական բյուջեով նախարարության ծախսերի մասով նշված նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն, քանի որ վճարման վերջնական չափը հնարավոր կլիներ ճշտել միայն 2019թ մարտի 20-ից հետո, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը 7,177,6 հազար դրամ հատկացնելու  համար:

 

  • project.old_project_time.text

    25.03.2019 - 10.04.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of High-Tech Industry

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5492

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text