base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք:

Մինչ օրս այդպիսի կարգ սահմանող ՀՀ կառավարության որոշում չի ընդունվել, սակայն գործնականում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունվում, գրանցվում, քննարկվում և հաշվառվում են  ՀՀ ներքին գործերի նախարարի և գլխավոր դատախազի 1999 թվականի սեպտեմբերի 1-ի  թիվ 12/354 համատեղ հրամանով, որը, սակայն, ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում չի ստացել, ուստի իրավաբանական ուժ չունի:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի  92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:

Այսպիսով, առկա է օրենսդրական բացը լրացնելու, հետևաբար և հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, դրանց ընթացք տալու իրավահարաբերություններում օրինականությունն ամրապնդելու անհրաժեշտություն:

ՀՀ կառավարության որոշման նախագծի արագ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից 25.12.2015թ. թիվ 18-283-ԿԳ-15 գրությամբ ՀՀ ոստիկանությանը հասցեագրված` հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագրով: Մասնավորապես, մի շարք քրեական գործերի նախաքննության արդյունքներով իրավաբանական ուժ չունեցող ՀՀ ներքին գործերի նախարարի և գլխավոր դատախազի 1999 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 12/354 համատեղ հրամանով ղեկավարվելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով, գնահատվել է որպես հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք: Որոշման ընդունումից հետո միջնորդագրով ներկայացված պահանջը կկատարվի:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը նպատակ ունի ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել օրենքի պահանջին համապատասխան:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից համատեղ:

 

 

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, ընթացք տալու և հաշվառելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորումը:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ կառավարության այլ որոշումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 «Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  • project.old_project_time.text

    31.01.2017 - 16.02.2017

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Justice, Criminal legislation, Criminal procedure

  • project.ministry.title

    Police

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 9919

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text