25.04.2019
Նախագծով ներկայացված հիմնական առաջարկությունը ներառված է եղել «Քաղաքաշինություն և Տնտեսություն» ՀԿ-ի 31.10.2018թ N18/0127 գրության մեջ ընդգրկված առաջարկություների ցանկում: Կարևորելով հողերի օտարմանն և տրամադրմանն առընչվող խնդիրների, այդ թվում կոռուպցիոն ռիսկերի վերացման հետ կապված աշխատանքները` վերջին տարիներին բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք առաջարկություններ` խնդիրների հիմնովին լուծելուն ուղղված ճանապարհ նախանշելով համակարգային լուծումներ պարունակող բարեփոխում-ների մեկ օրենսդրական փաթեթով առաջարկություններ ներկայացնելը: Նույն համատեքստում պետք է ընդունել «Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սույն նախագծին զուգահեռ ներկայացվել է քննարկման իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում: Հակառակ դեպքում կունենանք էպիզոդիկ լուծումներ` իրենց հնարավոր բացասական հետևանքներով կամ իրավական նորմերի անհիմն կրկնություններով: Վերջինի նման օրինակ է առաջարկվող փոփոխությունը. Ներկայացվող նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 12.04.2001թ N286 որոշման կարգի 21-րդ կետում ավելացնել նոր իրավական նորմ, որը անհիմն կրկնելու է նույն կարգի 59.2 կետի պահանջը, առավել ևս այն դեպքում, երբ այդ պահանջը ՀՀ քաղաքային համայնքներից փաստացի իրականացվում է միայն Երևանի քաղաքապետարանում` այն էլ որոշ վերապահումներով: Նշված 59.2 կետի պահանջը չէր անտեսվի եթե կիրառվեր ինքնաշխատ վերահսկողության մեխանիզմ, որի մեկ օրինակ կներկայացնենք ստորև: