base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 10.05.2019 09:42:30 10.05.2019 ԲՀՀ-Հայաստանի Արդարադատության խումբը ներկայացնում է իր դիտարկումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝ կապված հանրային ծառայող չհանդիսացող անձի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցման և ընդհանրապես քննիչի կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու լիազորության հետ։ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ, որ հանրային ծառայող չհանդիսացող և ընդհանրապես որևէ պաշտոնյայի լիազորությունների ժամանակավոր դադարեցման լիազորությունը վերապահվի բացառապես դատարաններին: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ․ Որևէ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը միջամտություն է «գործատուի» և «աշխատողի» իրավահարաբերություններին: Եթե առաջանում է լեգիտիմ հիմք նման միջամտություն կատարելու համար, ապա դրա իրավաչափությունը պետք է ստուգվի դատարանի կողմից: Այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի դատարանը որոշի՝ քննարկելով պաշտոնավարման դադարեցման պայմանները և հիմքերը: Հակառակ պարագայում, պաշտոնավարման ժամանակավոր դադարեցումը կնմանվի որոշակի ժամանակով պաշտոններ չզբաղեցնելու միջանկյալ պատժի:
home.european_union.image_alt
home.european_union.text