base.notification_banner.text
project.favorite.title

Under development

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

         ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1247-րդ հոդվածի վերնագրում և 1-ին պարբերությունում տուրքը բառը փոխարինել վճարը բառով։

Հոդված 2. 1247-րդ հոդվածում հնգապատիկի բառը փոխարինել եռապատիկի բառով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1. Ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու պահից տասնհինգ րոպեի ընթացքում, եթե ավտոտրանսպորտային միջոցը կայանելու է տասնհինգ րոպեից ավել ժամանակահատվածով։ Ընդ որում, մինչև տասնհինգ րոպե կայանելն անվճար է։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • project.old_project_time.text

    14.05.2019 - 29.05.2019

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Territorial administration and development

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7030

project.print.title

project.sentences.title

16.05.2019

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 1.Ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու պահից անվճար կայանելու համար սահմանված տասնհինգ րոպեի ընթացքում` ավտոտրանսպորտային միջոցը տասնհինգ րոպեից ավել ժամանակահատվածով կայանելու նպատակով։

14.05.2019

Ամբողջովին համամիտ ենք նախագծերին: Դրանցով վերացվում է օրենսդրության մեջ եղած հակասությունները: Սակայն դրանցով չի կարգավորվում այսպես կոչված "կարմիր գծերի" հիմնախնդիրը: Փաստորեն Երեւան քաղաքաում վճարովի ավտոկայանտեղիին բնորոշ ինժեներական կառույցները մի քանիսն են՝ 4-5-ը եւ դրանց պետք է վերաբերի սույն կարգավորումը: Այսպես կոչված "կարմիր գծերը" իրենց բնույթով վճարովի կայանտեղի չեն, պարզապես ապօրինաբար զբաղեցրել են երթեւեկելի մասի 1-ին գծերը, ինչի համար էլ գանձվում են ապօրինի տեղական վճարները: Առաջարկվում է, որպեսզի նոր օրինագծեր ընդունել խնդիրը կարգավորելու համար եւ չեղյալ համարել Երեւան քաղաքապետի ու ավագանու խնդրո առարկա ապօրինի որոշումները: Միաժամանակ Երեւան քաղաքում խնդրահարույց է հաշմանդամ վարորդների համար ավտոկայանտեղիներում անվճար տարածքներ ամրագրելու հրամայականը: Այդպիսիք պարզապես չկան: Այդ հանգամանքը հակասում է ՀՀ միջազգային պարտավորություններին՝ հաշմանդամների նկատմամբ իրկանացվող քաղաքականության առումով: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text