Under development
Պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման մասին
-
0 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն պայմանավորված է ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքների կանոնակարգման և այդ աշխատանքներում բոլոր շահագռգիռ մարմինների ջանքերը կենտրոնացնելու, հնարավոր կարճ ժամկետում օտարման վերաբերյալ հիմնավորված որոշումներ ընդունելու և օտարման գործընթացը հրապարակային և թափանցիկ կազմակերպելու անհրաժեշտությունից։ Այլ կերպ իրավական ակտի նախապատրաստումն նպատակ ունի պետական գույքի ներգրավմամբ խթանել ՀՀ-ում խոշոր ներդրումային ծրագրեր։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Օտարման բնագավառում գործող իրավական դաշտի համաձայն հստակ կանոնակարգված է միայն պետական գույքի օտարման բուն գործընթացը, իսկ օտարման նախապատրաստական աշխատանքները, հատկապես բարձր արժեք և լիկվիդային գույքի օտարման նպատակահարմարության հարցը վերջին հաշվով որոշվում է լիազոր մարմնի կողմից և այն կանոնակարգված չէ, որի պատճառով հաճախ պետական գույքի օտարման նպատակահարմարության, օտարման գնի և պայմանների մասին որոշումները բավարար չափով հիմնավորված չեն, իսկ գործընթացը ժամկետային առումով հստակ կանոնակարգված չէ։
- Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով նախատեսվում է կանոնակարգել խոշոր ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական յուրաքանչյուր գույքի պետական գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները, մասնավորապես, կանոնակարգել օտարման ենթակա պետական գույքի ընտրության, օտարման ձևի և պայմաննների, ինչպես նաև օտարման նախապատրաստական աշխատանքների ժամկետային իրականացման հարցերը։
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԶՆ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- 5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կբարձրանա պետական գույքի ամբողջ գործընթացի արդյունավետությունը, մասնավորապես կավելանա պետական և համայնքային բյուջեների մուտքերը, ինչպես նաև խոշոոր ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր։
-
project.old_project_time.text
29.05.2019 - 18.06.2019
-
project.type.title
Decision
-
project.area.title
State property management
-
project.ministry.title
State Property Management Committee
project.views.title 5395
project.print.title