project.favorite.title
«Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 27.04.2017 08:51:20 | Հիմնականում համաձայն լինելով նախագծի հետ, պետք է նշեմ հետեւյալ դիտողությունն ու առաջարկը: Նախ, նախագիծը կազմված է "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի` օրենսդրական տեխնիկայի մասին դրույթների խախտմամբ (ի նկատի ունեմ հոդվածների, մասերի, պարբերությունների համարակալումները): Ապա, առաջարկության կարգով ցանկանում եմ նշել, որ նախագծում բացակայում է դրույթ առ այն, որ գերավճարների պարագայում դա իրականացնողների համար պետք է հաշվարկվի վնասի փոխհատուցման վերաբերյալ, այն տոկոսադրույքների չափով, որոնցով տույժ է գանձվում այդ հարկատեսակները չվճարելու դեպքում: Հակառակ պարագայում խախտվում է ՀՀ սահմանդրության այն նորմը, որ Օրենքի առաջ բոլորը հավասար են: Ստացվում է, որ, եթե հարկատուն ուշացնում է հարկի վճարելը, ապա նա պատժվում է տույժով եւ տուգանքով, իսկ հակառակ դեպքում, երբ նրանից ավելի գումար է գանձվում, ապա նրան չի փոխհատուցվում համարժեք կերպով նրանից ավել գանձված հարկերի համար: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում եմ համապատասխան փոփոխություն կատարել ինչպես Հարկային Օրենսքրքում, այնպես էլ` քննարկվող նախագծում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ |
Ընդունվել է ի գիտություն:
|