«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Հիմնավորում
«Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և ՀՀ տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը և համապատասխանաբար վերոնշյալ գումարներն օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու գործընթացը կարգավորող գործող կարգը: Այս առումով, ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ստացվելու է այնպես, որ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի գումարները հնարավոր չի լինի փոխհատուցել:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի գումարները փոխհատուցելու դեպքերը և կարգը:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի գումարները փոխհատուցելու դեպքերն և կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի գումարները փոխհատուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
-
project.old_project_time.text
27.04.2017 - 20.05.2017
-
project.type.title
Decision
-
project.area.title
Financial, Economical
-
project.ministry.title
Ministry of Finance
project.views.title 7652
project.print.title