project.favorite.title
Under development
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
- #«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ,
- #«Քրեակատարողական գործ»,
- #SPACE I,
- #Անչափահաս դատապարտյալներ,
- #աշխատանք,
- #զբաղվածություն,
- #ԽԿԿ,
- #կոռուպցիայից զերծ մշակույթ,
- #կրթություն,
- #Մարդու իրավունքների պաշտպան,
- #ՄԻԵԴ,
- #պահման պայմանների բարելավում,
- #պրոբացիա,
- #ռազմավարություն,
- #վերականգնողական արդարադատություն,
- #քրեական ենթամշակույթի հաղթահարում,
- #քրեակատարողական
-
8 - project.vote.yes
-
0 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:14:36 | 1. Դրական ենք գնահատում ՀՀ ԱՆ մոտեցումը ռազամավարության ու դրա միջոցառումների ծրագրում կատարված փոփոխությունների առնչությամբ, մասնավորապես, երկար ժամանակ քննարկված 20-ամյա ժամկետի կրճատման ուղղությամբ ու ռազմավարությունը կարճաժամկետ, այն է՝ 2019-2023 դարձնելու ուղղությամբ: Նմանապես, Դիտորդների խումբը դրական է գնահատում նաև վերանայված ռազմավարությամբ ռազմավարական ուղղությունների համալրման ու առավել ընդգրկուն դարձնելուն ուղղված մոտեցումը: Այնուհանդերձ, հրապարակված ռազմավարական նախագիծը լրացուցիչ լրամշակման և կատարելագործման կարիք ունի: Ստորև ներկայացվում են առավել մանրամասն նկատառումներ և առաջարկություններ՝ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ: Թեպետ նախագծում նշվում է, որ Կառավարությունը վճռական է վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորման հարցում. Վերականգնողական արդարադատության սկզբունքներից բխում է, որ քրեական պատիժների ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, այնուհանդերձ, ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը վերականգնողական արդարադարտության անցման առումով բավարար հստակություն չունեն: Մասնավորապես, պարզ չեն վերականգնողական արդարադատության ուղղությամբ որդեգրված մոտեցումները, կոնկրետ քայլերն ու դրանց պրակտիկ կիրառման երաշխիքները, ինչպես նաև անհրաժեշտ ծրագրերը: |
1. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
2 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:16:15 | 2. Ռազմավարության ընդհանուր նպատակի ներքո տեղ են գտել մի շարք կարևոր խնդիր-նպատակներ, որոնք, ըստ էության, պետք է կազմեին մեկ ընդհանուր նպատակի առանձին մասերը և տրամաբանական հետևանքները: Մասնավորապես, վերականգնողական արդարադատության անցումն ու միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական ու պրոբացիոն համակարգի ներդնումը ինքնին ենթադրում է կոռուպցիայի վերացում, կրկնահանցագործության նվազեցում և այլն: Այս առումով, կարծում ենք, որ ընդհանուր նպատակի ներքո առանձին, և ընդ որում սպառիչ, կոմպոնենտների թվարկումը նպատակահարմար չէ: |
2. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
3 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:16:37 | 3. Ռազմավարության ուղղությունները լրացված են հնարավորինս հագեցած, այնուհանդերձ, տվյալ ուղղությունների վերաբերյալ հարկ է նշել՝ 11.1-րդ կետի ներքո ներկայացված ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործումը ռազմավարության ինքնուրույն ուղղություն նախատեսելը ընդունելի չէ, քանի որ այն ինքնին ողջ ռազմավարության, դրա առանձին ուղղությունների ու գործողությունների հիմքում ընկած անբանժանելի և շարունակական գործընթաց է, ավելին՝ այն հետագայում չի կարող ոլորտի քաղաքականության փոփոխության չափելի ինդիկատոր հանդիսանալ: Առաջարկում ենք օրենսդրության կատարելագործումը ռազմավարության ինքնուրույն նպատակ չդիտարկել: |
3. Ընդունվել է:
|
|||
4 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:16:58 | 4. 11.2-րդ կետով նախատեսված է Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավումը, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումը և արդիականացումը, քրեակատարողական հիմնարկների և Պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավումը և տեխնիկայի հագեցումը: Վերջինս հույժ կարևոր և ողջունելի մոտեցում է, սակայն տվյալ ուղղության ներքո ներկայացված քայլերը որոշակի հարցերի տեղիք են տալիս: Մասնավորապես, անհասկանալի է «Երևան_-Կենտրոն» ՔԿՀ-ն Էրեբունի տեղափոխելու նպատակը, եթե նախատեսվում է նաև նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել: Առաջարկում ենք քննարկել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն փակելու հարցը: Նմանապես, առաջարկում ենք որպես կարճաժամկետ նպատակ դիտարկել նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակման հարցը: |
4. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
5 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:17:15 | 5. 11.3-րդ կետով նախատեսվում է Քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման պայմանների ապահովումը: Իսկ 11.4-րդ կետով նախատեսված է Ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավումը: Երկու պարագայում էլ խմբերի դասակարգումը ողջունելի է, սակայն՝ առաջարկում ենք վերջիններս դիտարկել ընդհանուր ՝11.2-րդ ուղղության ներքո, որպես ենթակետեր: |
5. Ընդունվել է:
|
|||
6 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:17:31 | 6. 11.5 կետով նախատեսված է Կոռուպցիայից զերծ մշակույթի երաշխավորումը և քրեական ենթամշակույթի հաղթահարումը: Առաջարկում ենք հստակեցնել նախատեսվող աուդիտի իրականացման ժամանակահատվածը, այսինքն, ո՞ր տարիների վերաբերյալ պետք է աուդիտ իրականացվի և ինչպե՞ս պետք է երաշխավորվեն իրականացման գործընթացի անկախությունն ու օբյեկտիվությունը: Նմանապես, անհրաժեշտ է հստակեցնել ի՞նչ բնույթի աուդիտի մասին է խոսքը, ֆինանսակա՞ն, թե՞ այլ: |
6. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
7 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:17:49 | 7. Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է ուղեկցվի ոչ միայն օրենսդրական փոփոխություններով, այլև գործնական քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել ՔԿՀ-ներում: Այս մասով Դիտորդների խումբը հանդես է եկել առանձին առաջարկություններով և նկատառումներով: Խնդրում ենք դիտարկել ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ պատրաստած Խմբի կարծիքը (Գրություն՝ Ե19-49): |
7. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
8 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:18:13 | 8. 11.7-րդ կետով նախատեսվող Քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդնման առնչությամբ առաջարկում ենք թվայնացնել նաև դատապարտյալների անձնական գործերը: Սրա անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ներկայիս կարգավորումների համաձայն գործերը պահվում են թղթային տարբերակով, անձնական գործերի հետ կապված հարցերով թղթաբանությունը պրակտիկայում բավականին երկար է տևում, և երբեմն ուղեկցվում է բարդ բյուրոկրատական ընթացակարգերով: |
8. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
9 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:18:23 | 9. 11.9-րդ կետով նախատեսված ուղղությունը՝ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավումը, պետք է ռազմավարության առավել առաջնային ուղղություն հանդիսանա: |
9. Ընդունվել է:
|
|||
10 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:18:45 | 10. Ազատազրկված անձանց բուժսպասարկման բարելավման կարևոր ռազմավարական ուղղությունը պետք է լինի այդ ծառայությունների անկախության ապահովումը։ Այս նպատակով քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս բարձրաձայնվել է ՔԿՀ-ների բուժսպասարկումը Առողջապահության նախարարությանը փախանցելու անհրաժեշտությունը։ Այս հարցը առաջարկվում է ներառել որպես երաշխիք ծառայությունների անկախության համար։ |
10. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
11 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:19:08 | 11. Բժշկական հետազոտությունների արդյունքների պատշաճ արձանագրման նպատակով միջազգային պրակտիկայում կիրառվում են Ստամբուլյան արձանագրության չափանիշները։ Ուստի առաջարկում ենք ռազմավարությամբ ամրագրել հենց Ստամբուլյան արձանագրության հիման վրա տվյալ ձևանմուշների մշակումը։ Ինչպես նաև՝ առաջարկում ենք կազմակերպել նախարարության կողմից մշակած ձևանմուշների փորձագիտական քննարկումներ ոլորտի պրակտիկ փորձագետների /հոգեբան, հոգեբույժ, դատաբժիշկ, ընդհանուր բժիշկներ/ մասնակցությամբ, ովքեր մասնակցել են Ստամբուլյան արձանագրության թեմայով մի շարք մասնագիտական դասընթացների։ |
11. Ընդունվել է:
|
|||
12 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:19:27 | 12. Առաջարկում ենք առանձին ուղղությամբ ընդլայնել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության միջոցները, այդ թվում՝ իրավական աջակցությունը, բողոքարկման մեխանիզմների արդյունավետության բարձրացում, դիտորդների խմբին և ՄԻՊ-ին գաղտնի դիմումներ ուղարկելու հնարավորությունը։ |
12. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
13 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:19:44 | 13. Միջոցառումների վերստուգելի չափանիշները SMART չեն, այսինքն՝ չափելի, հստակ և ժամանակի մեջ իրագործելի չեն: Այս առումով, բոլոր չափանիշները ենթակա են վերանայման:Առանձին դեպքերում միջոցռումներն ու դրանց համար սահմանվող ժամկետները իրատեսական չեն: Մասնավորապես, նախատեսված է Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ, որի համար սահմանված ժամկետները՝ ներառյալ նախագծի պատրաստում, հանրային քննարկումներ և այլն, նախատեսված է սեպտեմբեր ամսին: |
13. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
14 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:20:01 | 14. Ծրագրով նախատեսված միջոցառումների միջև երբեմն չի նկատվում տրամաբանական կապ և համակարգված մոտեցում, օրինակ՝ էլէկտրոնային գործիքների գործարկման միջոցառումից հետո գալիս է՝ Ազատությունից զրկված անձանց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդնումը: Առաջարկում ենք միջոցառումները խմբավորել ըստ ուղղությունների և տալ տրամաբանական կապեր, միջոցառումներին տալ առավել կոնկրետություն և հետագայում չափելու հնարավորություն: |
14. Ընդունվել է:
|
|||
15 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:20:17 | 15. Խմբի համար անընդունելի է ռազմավարության միջոցառումների ծրագրով նախատեսել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ձևավորման և հասարակական վերահսկողություն իրականացման կարգի վերանայումը: Առաջարկում ենք այն նախ քննարկման առարկա դարձնել Խմբի հետ, հստակ ներկայացնել Կարգի փոփոխության նպատակն ու շրջանակները: Խմբի համար պետք է հստակ լինեն փոփոխության ուղղությունները և չափորոշիչները։ Մասնավորապես, արդյոք նախատեսվում է Խմբի իրավասությունների վերանայում դրանց ընդլայնման, թե՞ սահմանափակման ուղղությամբ և այլն: Սույն կետի առնչությամբ առանձին քննարկման հարց կարող է հանդիսանալ նաև վերջին 3 տարիներին դիտորդների խմբի նկատմամբ կիրառվող անհիմն խոչընդոտների հարցը: Խմբի կողմից կարգի փոփոխությունները ողջունելի կլինեն այս և նմանատիպ խնդիրները լուծելու նպատակով: |
15. Ընդունվել է:
|
|||
16 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:20:35 | 16. Միջոցառումների ծրագրով նախատեսված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության ապահվմանն ուղղված քայլերը ընդհանուր են, բացակայում է կոնկրետությունը և հետևանքների չափելիությունը: Նմանապես, կոնտեքստից կտրված է Ազատությունից զրկված անձանց իրենց կամ մերձավոր ազգականների հաշվին ձեռք բերված դեղամիջոցների տրամադրման գործընթացում չվնասելու սկզբունքի ներդրում միջոցառման բովանդակությունը: |
16. Ընդունվել է:
|
|||
17 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:20:49 | 17. Նմանապես, լրացուցիչ կոնկրետություն և չափելիության անհրաժեշտություն է նկատվում նաև հետագա միջոցառումներում: Օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման մեխանիզմների արդյունավետության բարձրացման մասով: |
17. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
18 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:21:04 | 18. Առաջարկում ենք՝ հստակեցնել հետևյալ միջոցառման բովանդակությունը՝ ազատությունից զրկված և հատուկ կարիք ունեցող անձանց իրավունքնեի երաշխավորում: Ո՞վքեր են մտնում հատուկ կարիք ունեցող անձանց շրջանակի մեջ: Այս առնչությամբ պետք է նշել, որ Դիտորդների Խմբի կողմից տարիներ շարունակ տարեկան զեկույցներում բարձրացվել է խոցելի խմբերի հարցը՝ մանրամասն ներկայացնելով խմբերի ներկայացուցիչներին, հիմնական խնդիրներն ու անհրաժեշտ քայլերը: Ռազմավարության մեջ պետք է տեսանելի լինեն խոցելի խմբերը, նրանց խնդիրներն ու վերաբերելի միջոցառումները: |
18. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
19 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:21:21 | 19. Առաջարկում ենք իրականացնել հանրային քննարկում ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Դիտորդների խումբը պատրաստ է ապահովել միջոցառման տեխնիկական կողմը՝ մասնակից դարձնելով ոլորտի շահագրգիռ կողմերին (ՄԻՊ, ՀԿ-ներ, փորձագետներ և այլն): |
19. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
20 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:21:36 | 20. ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվող ինքնավնասումների պատճառները ուսումնասիրելու համար պատրաստ ենք աջակցել հոգեբանների թիմի միջոցով համապատասխան ուսումնասիրություններ և վերլուծություն իրականացնելու ուղղությամբ, որոնց արդյունքները կտրամադրվեն ՀՀ ԱՆ-ին՝ հետագա օրենսդրական և պրակտիկ փոփոխությունների համար: |
20. Ընդունվել է ի գիտություն:
|
|||
21 | ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան 06.08.2019 08:21:55 | 21. Ռազմավարության համակարգող խորհրդի կազմի վերաբերյալ առաջարկում ենք մրցույթային կարգով ներառել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գործողությունների ծրագրի մոնիթորինգն ու գնահատումն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելու նպատակով։ |
21. Ընդունվել է ի գիտություն:
|