ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մարտի 5-ի ՀՕ-309 օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման և իրականացման սկզբունքները, խնդիրները, միջոցառումները, ղեկավարումը, ուժերը, պաշտպանական կառույցները, նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, տարածքային կառավարման մարմինների, համայնքների ղեկավարների իրավասությունները, կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պարտականություները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի հիմնական հասկացությունները
1.Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
- քաղաքացիական պաշտպանություն՝ ռազմական գործողությունների վտանգներից բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության նպատակով խաղաղ ժամանակ և ռազմական դրության պայմաններում իրականացվող համալիր միջոցառումներ.
- քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգ՝ խաղաղ ժամանակ՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, համայնքներում և կազմակերպություններում ստեղծված, ռազմական դրության պայմաններում բնակչության պաշտպանության խնդիրների արդյունավետ լուծման համար նախատեսված կառավարման մարմինների, կառավարման կետերի, կապի և ազդարարման համակարգերի, կառավարման ավտոմատացված համակարգերի և միջոցների, ինչպես նաև այլ հատուկ համակարգերի փոխկապակցված ամբողջականություն.
- քաղաքացիական պաշտպանության շտաբ՝ քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմին, որը ստեղծված է պետական կառավարման համակարգի մարմիններում, համայնքներում ու կազմակերպություններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև անմիջական կառավարումը կազմակերպելու համար.
- քաղաքացիական պաշտպանության ծառայություններ` պետական կառավարման համակարգի մարմիններում, համայնքներում և կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.
- քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ` համայնքներում, կազմակերպություններում ստեղծված կ