Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված անձանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում` պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելու համար:
Հոդված 4. Կենսաթոշակառուներին հատկացվող ամենամսյա սոցիալական աջակցության չափը սահմանվում է նվազագույն կենսաթոշակի 50%-ի չափով՝ 12 750 դրամ, որի նշանակման ու վճարման կարգը և պայմանները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ին:
-
project.old_project_time.text
06.08.2019 - 21.08.2019
-
project.type.title
Law
-
project.area.title
Social welfare
-
project.ministry.title
Ministry of Labor and Social Affairs
project.views.title 5393
project.print.title