29.08.2019
Նախագծում համարակալումը սխալ է արված: Առաջարկվում ենք փոփոխել՝ հետագա խառնաշփոթից խուսափելու համար։ Ներքոնշյալ առաջարկություններն արվել են առկա համարակալման հիմքով։
Under development
7 - project.vote.yes
0 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»_________________2019 թ. N______Ն
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ և 12-րդ մասերի պահանջներով և նպատակ ունենալով նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,
Կառավարությունը որոշում Է`
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թ. __________________ի
N ______Ն որոշման
3.Կազմակերպությունները խնամքի ծառայությունները տրամադրում են օրենքով սահմանված՝ սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակներին և հիմնական սկզբունքներին համապատասխան:
4.Կազմակերպությունները խնամքի ծառայություններ կարող են տրամադրել միայն տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմնում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում (այսուհետ՝ լիազորված մարմին) հավաստագրելու դեպքում:
9.Տնային պայմաններում խնամքի ծառայություններ կարող է տրամադրվել՝
1) շահառուի, իսկ դատական կարգով անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ նրա խնամակալի գրավոր դիմումի հիման վրա.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր և բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.
3) կազմակերպության նախաձեռնությամբ:
1) անձնագիրը կամ նույնականացման քարտը,
2) նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
3) շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
4) հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ.
5) բժշկական քարտը՝ լրացված ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի N 55-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 169-Ն համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան կամ քաղվածք մեծահասակի ամբուլատոր քարտից.
6) անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում`
ա. անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը,
բ. անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը.
գ. խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը.
7) քաղվածք անձի հիվանդության պատմությունից (էպիկրիզ՝ հոգեբուժական հաստատության/դիսպանսերի բժշկական քարտից).
8)տեղեկանք շահառուի ընտանիքի կազմի մասին.
9) շահառուի կամ նրա խնամակալի (շահառուի դատական կարգով անգործունակ ճանաչված լինելու դեպքում) գրավոր հայտարարությունը՝ շահառուի միայնակ, անժառանգ լինելու վերաբերյալ.
10) շահառուին խնամող անձի աշխատելու փաստը հավաստող տեղեկանք՝ աշխատավայրից:
11) Տնային խնամքի տրամադրման համար ՍԱՏՄ չեն ներկայացվում սույն կարգով սահմանված այն փաստաթղթերը, որոնցում ներառված տվյալներն առկա են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններում (բազաներում):
1) շահառուի ախտորոշումը,
2)շահառուի կենցաղային հմտությունների և ինքնուրույնության ամբողջովին կամ մասամբ պահպանված լինելու մասին,
3)շահառուի ստացիոնար բուժման կարիք չունենալու, և խնամքի և սոցիալ-հոգեբանական վերականգնման և սոցիալականացման կարիք ունենալու մասին,
4) շահառուի տնային պայմաններում խնամվելու հնարավորության մասին:
III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
1) եթե մասնագիտացված հոգեբուժական հաստատության կողմից տրվել է շահառուին տնային պայմաններում խնամքի հնարավորության վերաբերյալ բացասական եզրակացություն.
2) եթե շահառուն գտնվում է հիվանդության սրացման փուլում և ըստ սույն կետի 1-ին ենթակետում նշված եզրակացության՝ ունի ստացիոնար բուժման կարիք.
3) եթե շահառուի ընտանիքում կա շահառուի խնամքով զբաղվող աշխատունակ անձ, որը չի աշխատում.
4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:
25.Յուրաքանչյուր մասնագետ իր իրավասության սահմաններում և պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների շրջանակում տնային պայմաններում շահառուներին տրամադրում է՝
5) անհատական հոգեբանական օգնություն, որը կնպաստի շահառուի հոգեբանական խնդիրների հաղթահարմանը, ինքնատիրապետման ունակության զարգացմանը.
6) աշխատանքային թերապիա, արտերապիա՝ շահառուի ցանկությամբ.
7) կազմակերպում և իրականացնում է շահառուի դեղերի ստացումը՝ օրենքով սահմանված կարգով, լիազորագրով և տրամադրումը ու հետևում, որ շահառուն ճիշտ ժամանակին ընդունի բժշկի նշանակած դեղերը.
8) սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն այցելուի ընտանիքին` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առանձնահատկությունների, նրանց հետ շփվելու ու հաղորդակցվելու հմտությունների, ինչպես նաև նրանց սոցիալական իրավունքների վերաբերյալ.
9)հոգեբույժի պարբերական հսկողություն և խորհրդատվություն.
10)շահառուի սոցիալական կարողությունների և հմտությունների զարգացում, ինքնուրույն կենցաղավարման հմտությունների ուսուցանում.
11) նոր միջավայրում հարմարմանը նպաստող միջոցառումների իրականացում.
12)սոցիալական ներառմանը, համայնքային կյանքին մասնակցության ուղղված միջոցառումների իրականացում.
13)օրենքով նախատեսված այլ ծառայություններ:
1) խնամք ստացող անձի (նրա խնամակալի) գրավոր դիմումի հիման վրա.
2) հոգեկան առողջության վիճակի վատթարացման, սրացման դեպքում՝ ստացիոնար բժշկական հաստատություններ ուղեգրվելիս.
3) խնամք ստացող անձի` շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություն ընդունվելու դեպքում.
4) տնային պայմաններում խնամք տրամադրելու հիմքերի վերացման դեպքում (ընտանիքում իրավիճակի փոփոխություն և այլն).
5) խնամք ստացող անձի մահվան դեպքում.
6) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:
project.old_project_time.text
19.08.2019 - 03.09.2019
project.type.title
Decision
project.area.title
Social welfare
project.ministry.title
Ministry of Labor and Social Affairs
project.views.title 7239
project.print.title29.08.2019
Նախագծում համարակալումը սխալ է արված: Առաջարկվում ենք փոփոխել՝ հետագա խառնաշփոթից խուսափելու համար։ Ներքոնշյալ առաջարկություններն արվել են առկա համարակալման հիմքով։
29.08.2019
Նախագծի նպատակն է՝ «նպաստել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը»: Նման ձևակերպումը թիրախավորում է միայն այն մարդկանց, որոնք ունեն ընտանիք: Այս շրջանակից դուրս են մնում ընտանիք չունեցող կամ ընտանիքից հեռու գտնվող միայնակ անձինք: Առաջարկվում է «ընտանիք» բառը փոխարինել «անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու» իրավունքի իրացմամբ, ինչն ամրագրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիայի Հոդված 19-ով, որի «բ» կետով սահմանվում է ներտնային աջակցություն ստանալու հնարավորությունը։
29.08.2019
Նախագծի վերնագրում նշված է «հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած ․․․», հետևաբար, Նախագիծը վերաբերում է ոչ միան հոգեկան առողջության խնդիրներ, այլ նաև՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց։ Սակայն նպատակի սահմանման մեջ, ինչպես նաև 4-րդ գլխի (Տնային պայմաններում խնամքի ծառայություններ ստանալու համար դիմելը և խնամք տրամադրելու մասին որոշումը) 2․12-րդ և 7-րդ կետերում նշված չէ «և մտավոր խնդիրներ ունեցող» բառակապակցությունը։ Առաջարկում ենք վերոնշյալ կետերում հավելել «և մտավոր խնդիրներ ունեցող» բառակապակցությունը։