base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը մոտարկել Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին:

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը և ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը  Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին մոտարկելու նպատակով, նախատեսվում է փորձագետների կողմից իրականացնել համապատասխան մասնագիտական խորը ուսումնասիրություններ՝ համեմատելով 2228-Ն որոշման կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների հետ:

Վերոնշյալ գործընթացներն իրենցից ներկայացնում են մեծածավալ և ժամանակատար աշխատանք, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1015-Ն որոշման հավելվածով հաստատված իրավական ակտի վերանայման վերջնաժամկետ սահմանել 2023 թվականը:

 

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերություն և ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2228-Ն որոշումը մոտարկել Եվրոպական միության 1999/5 ԵՀ կանոնակարգին:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

ՑԱՆԿ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՄ ՈՐՈՆՑԻՑ ՕԳՏՎԵԼՈՎ ՄՇԱԿՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

                                                      

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

 (ՄՇԱԿՈՂՆԵՐԻ)

         

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1015-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  • project.old_project_time.text

    30.08.2019 - 16.09.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of High-Tech Industry

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5475

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text