base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 626-Ն որոշման 3-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ 

Սույն որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2019 պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:                                           

 

ՑԱՆԿ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը

Սույն որոշման նախագիծը մշակվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի պահանջներին համապատասխան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կան լրացումներ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Սույն նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

                                                                                     

ՑԱՆԿ

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 626-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • project.old_project_time.text

    02.09.2019 - 17.09.2019

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Transport

  • project.ministry.title

    Ministry of Territorial Administration and Infrastructure

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5404

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text