base.notification_banner.text
project.favorite.title

«Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019–2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 16.09.2019 11:49:55 ԿԱՐԾԻՔ «ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ԵՒ «ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը մանրամասնորեն քննարկելով «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ բարեփոխումների ռազմավարության» (այսւոհետ՝ Ռազմավարություն) եւ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թթ իրականացվելիք գործողությունների ծրագրի» (այսւոհետ՝ Ծրագիր) նախագծերը, նշում է, որ դրանց մշակումը եւ ներկայացումը հանրային քննարկման ողջունելի է։ Համամիտ լինելով Ռազմավարության եւ Ծրագրի հիմնական դրույթների հետ, այդուհանդերձ ներկայացնում ենք հետեւյալը․ 1. Ռազմավարությունում գրեթե չկան դրույթներ՝ մասնագիտական հանրության հետ համագործակցության վերաբերյալ, ինչը ներկայումս խիստ արդիական է եւ անհրաժեշտ, 2. Ցանկալի է, որ Ռազմավարությունը ՔՀԿ-ների հետ համագործակցությանը անդրադառնար կոնկրետ ոլորտներում միջոցառումների իրականացման մակարդակում՝ համապատասխան արդյունքային ցուցանիշների ամրագրմամբ և ոչ թե պարզապես հռչակագրային կարգով, 3. Ռազմավարության մեջ նշվում է, որ ակնկալվում է Շահառուներին տրամադրվող արտադրանքների և մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարելավում։ Հարց է առաջանում, թե ինչպես պետք է չափել այդ աշխատանքների եւ ծառայությունների որակը, ով է չափելու դա եւ ինչպես, ինչ գործիքներով է չափվելու որակը, 4. Ցանկալի կլիներ Ռազմավարության մեջ նախատեսված միջոցառումներն ունենային իրենց քանակական ու ժամկետային գնահատականները, որպեսզի ՔՀԿ-նորը նույնպես հնարավորություն ունենան մոնիթորինգի ենթարկել դրանց իրականացումը, 5. Ավելին, հարկ է Ռազմավարությունը լրացնել մասնագիտական հանրության հետ համագործակցության ընդլայնման նոր ձեւաչափերի, ինչպես օրինակ հանարային ֆինանսների ծախսման վերաբերյալ համատեղ հետազոտությունների, ուսումնասիրությունների անցկացման, մոնիթորինգի իրականցման, վերահսկողության միջոցով, 6. Ռազմավարության իրականացումը նախատեսվում է պետական եւ օրենքով չարգելված այլ միջոցների օգտագործմամբ, սակայն ծախսային գնահատականներ ներկայացված չեն։ 7. Առաջարկում ենք Ռազմավարությունում նախատեսել․  Ռազամավարությամբ նախատեսված միջոցառումների գնահատման արդյունքային, ֆինանսական, քանակական, որակական ու ժամկետային ցուցանիշներ,  Ներառել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների շրջանակներում ՔՀԿ-ների հետ գործուն համագործակցության նպատակ եւ գործողություններ,  «ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի կարողությունների զարգացման նպատակով վերապատրաստումների անցկացում» միջոցառումների շրջանակներում ներգրավել նաև մասնագիտական ՔՀԿ-ներին ու նրանց անդամներին,  Փորձարարական կարգով Ռազմավարությունում ներառել բյուջեների, երկրի ստացած վարկերի ու դրամաշնորհների մոնիթորինգն ու վերահսկողությունը մասնագիտացված ՔՀԿ-ների հետ իրականացնելու կամ նրանց վերապահելու ծրագրեր։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ 1. Ընդունվել է ի գիտություն 2. Չի ընդունվել 3. Չի ընդունվել 4. Ընդունվել է ի գիտություն 5. Ընդունվել է ի գիտություն 6. Ընդունվել է ի գիտություն 7. - Ընդունվել է ի գիտություն - Ընդունվել է ի գիտություն -Ընդունվել է ի գիտություն - Չի ընդունվել
2 18.09.2019 08:42:29 1. Տեսլականը և նպատակները բաժնում ՊՖԿՀ բարեփոխումների նպատակների շարքում սահմանված է հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը: Ռազմավարությունում այս ասպեկտը բավարար չափով մանրամասնեցված չէ, մասնավորապես՝ այն դիտարկված չէ հանրային բարիքի օգտագործման արդյունավետության ապահովման թիրախի համատեքստում: Ընդունվել է ի գիտություն
3 18.09.2019 08:42:29 2. Ռազմավարության 10-րդ կետով սահմանված են կառավարության հանձնառությունները ՊՖԿ ոլորտում: Առաջին կետով նշված է վարկային և դրամաշնորհային ծրագրերի ծախսարդյունավետ կառավարումը, ինչը, մեր մոտեցմամբ, որոշակիորեն սահմանափակում է խնդիրը: Ծախսարդյունավետը կարելի է դիտարկել ծախսերի առումով արդյունավետ, մինչդեռ կարևոր է ի սկզբանե դիտարկել դրանց նպատակների արդյունավետ կենսագործման հանգամանքը: Ընդունվել է ի գիտություն
4 18.09.2019 08:42:29 3. 10-րդ կետի երկրորդ ենթակետով խոսվում է արտահանման ծավալների մեծացման մասին: Կարծում ենք, նպատակադրումն ավելի լայն պետք է լինի և պետք է սահմանել տնտեսության գլոբալ մրցունակության աճի թիրախը: Չի ընդունվել
5 18.09.2019 08:42:29 4. 10-րդ կետի 4-րդ ենթակետում խոսվում է քանակական ցուցանիշներ սահմանելու մեթոդաբանությունից որակական ցուցանիշների սահմանմամբ թիրախային բյուջետավորման համակարգի անցման մասին: Կարծում ենք, այստեղ ավելի ճիշտ է խոսել ոչ միայն որակական, այլ քանակական ու որակական ցուցանիշների համադրմամբ բյուջետավորման համակարգին անցնելու մասին: Ընդունվել է ի գիտություն
6 18.09.2019 08:42:29 5. 11-րդ կետում, որպես ՊՖԿՀ բարեփոխումների շրջանակի ոլորտ, խոսվում է հարկաբյուջետաին ռիսկերի հաշվետվողականության մասին: Կարծում ենք, ավելի ճիշտ կլինի խոսել ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրման մասին, որի բաղադրիչներից մեկն էլ ռիսկերի հաշվետվողականությունն է: Ընդունվել է ի գիտություն
7 18.09.2019 08:42:29 6. Ռազմավարության թիրախ 7-ը ենթադրում է հարկային արտոնությունների կիրառության շրջանակի կրճատում: Համակարծիք լինելով այս գաղափարի հետ, կարծում ենք, որ ռազմավարությունում այս մասով լրացուցիչ անհրաժեշտություն կա: Պետք է նախանշվեն հարկային արտոնությունների սահմանման սկզբունքները, հայեցակարգային դրույթները, հասցեականության որոշման տրամաբանությունը, հարկային արտոնությունների սահմանման գաղափարաբանությունն ընդհանրապես: Նույն տեղում, քայլերի նկարագրության մեջ, խոսվում է հարկային արտոնությունների արդյունավետության գնահատման մասին: Այստեղ ևս կարելի էր որոշ հիմնարար սկզբունքներ կամ չափանիշներ ներկայացնել, ըստ որոնց պետք է դիտարկել այդ նույն արդյունավետությունը: Չի ընդունվել
8 18.09.2019 08:42:29 7. Թիրախ 11-ի նկարագրության մեջ չի դիտարկվում ակցիզային հարկի պարագայում հարկային պոտենցիալի և ճեղքի գնահատման անհրաժեշտությունը: Ընդունվել է ի գիտություն
9 18.09.2019 08:42:29 8. Թիրախ 16-ում, բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման ասպեկտը պատշաճ ուշադրության չի արժանացել: Չի ընդունվել
10 18.09.2019 08:42:29 9. Պետական պարտքի կառավարման բաղադրիչի նպատակների շարքում պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը նշված չէ: Մինչդեռ վարկային ծրագրերի շրջանակներում արվող ծախսերի արդյունավետության ապահովման, ծրագրերի մշտադիրտարկման գործուն մեխանիզմների կիրառման խնդիրը ոչ պակաս արդիական նշանակություն ունի: Ընդունվել է ի գիտություն
11 18.09.2019 08:42:29 10. Թիրախ 27-ը դիտարկում է փոխարժեքի ռիսկի մեղմման ասպեկտը, բայց ներքին պարտքի մասնաբաժնի ավելացումը այլ ռիսկեր կարող է ի հայտ բերել, որոնց արդյունավետ կառավարման կարիքը ևս կա: Ուստի կարծում ենք այստեղ ոչ միայն փոխարժեքի ռիսկի, այլ ընդհանրապես տարբեր ռիսկերի հավասարակշռման կարիք կա: Չի ընդունվել
12 18.09.2019 08:42:29 11. Թիրախ 44-ում կարևորվում է ներդրումային ծրագրերի տնտեսական վերլուծության ասպեկտը: Կարծում ենք, որ ներդրումային ծրագրերի համալիր վերլուծության անհրաժեշտությունը պետք է սահմանել՝ տնտեսականից բացի դիտարկելով այլ ասպեկտներ ևս՝ սոցիալական, բնապահպանական և այլն: Չի ընդունվել
13 18.09.2019 08:42:29 12. Թիրախ 47-ը առնչվում է ՏԻՄ բյուջետային գործընթացի բարելավմանը: Կարծում ենք, այստեղ պետք է առանձնացնել նաև ՏԻՄ ծախսային կարիքի գնահատման մեթոդական միասնական մոտեցման մշակման և կիրառման անհրաժեշտությունը, ինչև համայնքային ծառայությունների նվազագույն մակարդակի երաշխավորման նախապայման է հանդիսանում, ինչպես նաև բյուջետային կարգապահության ու թափանցիկության բարձրացման կարևոր նախադրյալ է: Ընդունվել է ի գիտություն
14 18.09.2019 09:46:12 14. Պետական գնումներ բաժնում առանձնացված կարևոր երեք բաղադրիչների հետ մեկտեղ, կարծում ենք ոչ պակաս կարևոր նշանակություն ունի գնումների համակարգում մրցակցության բարձրացումը, որը ցավոք անտեսվել է։ Մինչդեռ, մեր ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին շրջանում գնումների ոչ մրցակցային եղանակների կիրառությունը ոչ միայն չի նվազել, այլ որոշ դեպքերում ավելացել է։ Հատկապես մտահոգիչ է հրատապության սկզբունքով կիրառվող ընթացակարգերի աճը։ Կարծում ենք, այս միտումը կարող է բացասաբար ազդել համակարգի ընդհանուր արդյունավետության վրա, քանի ոչ մրցակցային ձևերի կիրառության աճը կարող է հանգեցնել ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալու հավանականության բարձրացման։ Ըստ այդմ, անհրաժեշտ է այս բաղադրիչը ևս ներառել և սահմանել ոչ մրցակցային ձևերի կիրառության ծավալների նվազեցմանը միտված միջոցառումներ և ցուցանիշներ։ Չի ընդունվել
15 18.09.2019 09:52:38 Առաջարկություններ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները. 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը:
16 18.09.2019 09:53:10 2. Ռազմավարության 8-րդ բաժնի (Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում) Բաղադրիչ 5-ի (Ծրագրային բյուջետավորում) Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը (Ցուցանիշ 18) իր բնույթով արդյունքային ցուցանիշ չէ, քանի որ այդպիսի ցուցանիշը ենթադրում է կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք (ինչպիսիք են Ռազմավարության այլ արդյունքային ցուցանիշների մեծ մասը): Առաջարկություն Որպես Ցուցանիշ 18 սահմանել կոնկրետ և չափելի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշ:
17 18.09.2019 09:54:34 Առաջարկություններ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները. 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը:
18 18.09.2019 09:57:13 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը:
19 18.09.2019 09:57:13 2. Ռազմավարության 8-րդ բաժնի (Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում) Բաղադրիչ 5-ի (Ծրագրային բյուջետավորում) Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը (Ցուցանիշ 18) իր բնույթով արդյունքային ցուցանիշ չէ, քանի որ այդպիսի ցուցանիշը ենթադրում է կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք (ինչպիսիք են Ռազմավարության այլ արդյունքային ցուցանիշների մեծ մասը): Առաջարկություն Որպես Ցուցանիշ 18 սահմանել կոնկրետ և չափելի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշ:
20 18.09.2019 09:57:13 3. Մեր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման ներդրման մոնիտորինգը վեր հանեց ճյուղային նախարարությունների մեծ մասի աշխատակազմերի համապատասխան բաժինների անբավարար կարողությունները ՝ լինելու համարժեք ծրագրային բյուջետավորման համակարգի պահանջներին: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 16-ի 4-րդ միջոցառման մեջ մարդկային ռեսուրսների տակ կոնկրետացնել ճյուղային նախարարությունների մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումները:
21 18.09.2019 09:59:56 Առաջարկություններ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել են «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» և «Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների իրականացվելիք գործողությունների ծրագրի» նախագծերը, որոնց վերաբերյալ առկա են հետևյալ նկատառումները. 1. Ռազմավարության նախագծի 3-րդ կետում նշված է, որ «…ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 6 արձանագրության 15-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունվել է ՊՖԿՀ բարեփոխումների վերանայված՝ 2016-2020թթ. ռազմավարությունը (ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարությունը):» Չկա որևէ բացատրություն, թե ինչու առանց ավարտին հասցնելու նշված ռազմավարությունը, որոշվել է սկսել ՊՖԿՀ նոր ռազմավարություն՝ իր գործողությունների ծրագրով: Բնականաբար, չկա նաև այդ ռազմավարության կատարման գնահատականը: Առաջարկություն Ռազմավարության «Ներածություն» բաժնում ներկայացնել ՊՖԿՀԲ երկրորդ ռազմավարության իրականացման գնահատականը՝ նշելով նաև այն պատճառները, որոնց հետևանքով որոշվել էր մինչև այն ավարտին հասցնելը սկսել նոր, ՊՖԿՀԲ երրորդ ռազմավարության իրականացումը: Ընդունվել է ի գիտություն
22 18.09.2019 09:59:56 2. Ռազմավարության 8-րդ բաժնի (Ռազմավարական պլանավորում, միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և պետական բյուջեի կազմում) Բաղադրիչ 5-ի (Ծրագրային բյուջետավորում) Կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշը (Ցուցանիշ 18) իր բնույթով արդյունքային ցուցանիշ չէ, քանի որ այդպիսի ցուցանիշը ենթադրում է կոնկրետ, շոշափելի և չափելի արդյունք (ինչպիսիք են Ռազմավարության այլ արդյունքային ցուցանիշների մեծ մասը): Առաջարկություն Որպես Ցուցանիշ 18 սահմանել կոնկրետ և չափելի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշ: Ընդունվել է
23 18.09.2019 09:59:56 3. Մեր կազմակերպության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման ներդրման մոնիտորինգը վեր հանեց ճյուղային նախարարությունների մեծ մասի աշխատակազմերի համապատասխան բաժինների անբավարար կարողությունները ՝ լինելու համարժեք ծրագրային բյուջետավորման համակարգի պահանջներին: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 16-ի 4-րդ միջոցառման մեջ մարդկային ռեսուրսների տակ կոնկրետացնել ճյուղային նախարարությունների մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված միջոցառումները: Ընդունվել է ի գիտություն
24 18.09.2019 09:59:56 4. Բյուջետային ծրագրերի իրականացման ընթացքում, մանավանդ ծրագրային բյուջետավորման ներդրման ներկա, սկզբնական փուլում, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ծրագրի կատարման գնահատումը կարող է վեր հանել դրա իրականացման այնպիսի անարդյունավետություն կամ այլ տեսակի թերություններ, ինչպես նաև օբյեկտիվ պատճառներով պայմանավորված փոփոխություններ, որոնք կարող են հանգեցնել ծրագրի՝ նախապես պլանավորված տեսքով և բյուջեով իրականացման անհնարինությանը: Առաջարկություն Ռազմավարության Թիրախ 17-ի երկրորդ միջոցառման մեջ որպես առանձին քայլ նախատեսել նաև ծրագրերի վերանայման և դրա արդյունքում այն փոփոխելու հնարավորությունը: Ընդունվել է ի գիտություն
25 18.09.2019 09:59:56 5. Բաղադրիչ 15-ի (Պետական գնումներ) առկա իրավիճակի նկարագրության և խնդիրների մեջ արդարացիորեն նշվում է, որ «… Համաշխարհային Բանկի գնահատմամբ էլեկտրոնային գնումների համակարգը տեխնիկական և ֆունկցիոնալ առումով չի համապատասխանում ինչպես ժամանակակից, այնպես էլ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված ֆունկցիոնալ պահանջներին:» Միևնույն ժամանակ, ոչ այդ բաժնում, և ոչ էլ այլ տեղ չի կոնկրետացվում, թե ինչ պահանջների մասին է խոսքը: Առաջարկություն Սահմանել Բաղադրիչ 15-ի կատարողականի վերջնական արդյունքային ցուցանիշներ, որոնք կոնկրետ ցույց կտան այն արդյունքները, որոնց հասնելու դեպքում կունենանք էլեկտրոնային գնումների՝ ֆունկցիոնալ առումով ժամանակակից և ՀՀ օրենսդրությանը համապատասխանող համակարգ: Չի ընդունվել
home.european_union.image_alt
home.european_union.text