project.favorite.title
"ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Կառավարության որոշման նախագիծ
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 23.09.2019 03:26:42 | Առաջարկում ենք Ծրագրի 2.5 տողում <<Ապօրինի>> բառը փոխարինել <<ինքնակամ և առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամասում>> բառերով, և հստակեցնել տարեկան կտրվածքով կատարվելիք աշխատանքների չափը, այն կարող է արտահայտվել յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող օբյեկտների քանակով կամ դրանց ընդհանուր ծավալով, կամ այդ նպատակով հատկացվող գումարի չափով: Հիմնավորում. 1. <<Ապօրինի կառույց>> եզրույթի փոխարեն ՀՀ օրենսդրությունում կիրառվում է << ինքնակամ կառույց>> եզրույթը, 2. Սևանա լճի շրջակայքում գոյություն ունեցող առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) հողամասերում կառուցված շենքեր-շինությունները պետք է դիտարկվեն նույն տեսանկյունից, և դրանց նկատմամբ նույն մոտեցումը պետք է կիրառել: 3. Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ աշխատանքները հստակ չափելի չեն, այդ դեպքում դրանք կամ չեն իրականացվում, կամ դառնում են անվերահսկելի: |
1-ին առաջարկը ընդունելի է։
2-րդ առաջարկի հետ կապված հայտնում եմ որ "Սևան" ազգային պարկի տարածքում վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողաասերի վրա կարող են լինել ինչպես օրենքով սահմանված կարգով կառուցված և իրավունքի պետական գրացում ստացած շենք-շինություններ, այնպես էլ ինքնակամ կառուցված շինություններ։ Ցանկացած ինքնակամ կառուցված շինությունների և 1905մ բացարձակ նիշից ցածր գտնվող կառույցների նկատմամբ կիրառվում է նուն մոտեցումը։
3-րդ առաջարկն ընդունվել է։ Միաժամանակ հայտնում եմ, որս միջոցառման իրականացման ընթացքում ծագում են բազմաբնույթ խնդիրներ՝ ինչպես իրավական հարթության մեջ լուծումներ, այնպես էլ ֆինանսնական միջոցներ պահանջող, որոնք ենթադրում են ձգձվող և երկար գործընթացներ։
|