ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1252-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 1071-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - project.vote.yes
-
0 - project.vote.no
Հիմնավորում
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթները տարանջատելու, դրանց իրականացման լիազորությունները պետական կառավարման լիազոր մարմիններին վերապահելու նպատակով, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկի հիման վրա, մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 1071-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծի 1-ին կետով ներկայացված օրենսդրական փոփոխությամբ առաջարկվել է ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման համար տեղադրված կամ տեղադրվող ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերը կնքելու գործառույթը վերապահել համապատասխան լիազոր մարմիններին՝ նպատակ ունենալով տարանջատել ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթները։
Նախագծի 2-րդ կետով առաջարկվող փոփոխությամբ առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 1071-ն որոշումը՝ կրկնություններից խուսափելու նպատակով։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 1071-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կտարանջատվեն ծառայությունների մատուցման և վերահսկողական գործառույթները, դրանց իրականացման լիազորությունները կվերապահվեն համապատասխան լիազոր մարմիններին։
-
project.old_project_time.text
18.10.2019 - 02.11.2019
-
project.type.title
Decision
-
project.area.title
Շրջակա միջավայր, Energy and natural resources, Water economy, Inspection system
-
project.ministry.title
Ministry of Environment
project.views.title 5888
project.print.title