base.notification_banner.text
project.favorite.title

Under development

««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 29.10.2019 06:24:29 գտնում ենք, որ նախագծն ամբողջությամբ անհիմն է, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, մասնավորապես գրավի ինստիտուտին, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ մասի՝ 3. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի) կամ արժեթղթի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Միաժամանակ, նախագծով անօրինական ծախսեր են առաջանում գրավառուի նկատմամբ, մասնավորապես գույքը պարտքի դիմաց ի սեփականության կամ գօգուտ երրորդ անձի փոխանցելու դեպքում ստիպված է լինում վճարելու գույքի օտարումից առաջացող հարկերը, կամ իրացվելու դեպքում հարկերի չափով նված բավարարում է ստանում: Արդյունքում, Բանկերը և վարկային կազմակերպությունները այլևս հասարակական տարածքների գրավադրմամբ վարկեր չեն տրամադրի, ինչը կհանգեցնի բիզնեսի անկման:
2 29.10.2019 06:47:02 Միաժամանակ, հիմնավորման մեջ նշել են, թե իբր հիմնական փոփոխությունը վերաբերում է արտադատական կարգով գույքի իրացմանը, սակայն նախագծով ներկայացված փոփոխությունները վերաբերում են նաև սնանկության կառավարիչների կողմից գրավի առարկաները իրացնելուց հետո գումարների բաշխման հերթականությունը, որով նախատեսվում է, որ գրավով ապահովված պարտավորությունը մարվում է հարկերը պահվելուց հետո, ուստի նախագծի հիմնավորումը թերի է, և նախագծի հեղինակի հիմնական նպատակն է գրավառուների հաշվին մարել բյուջեի նկատմամբ առաջացող հարկերը:
3 31.10.2019 03:12:11 Նախագիծն ամբողջությամբ հակասում է գրավի ինստիտուտի էությանն ու նպատակին՝ ա/ հակասում է գրավառուի՝ գրավի առարկայի իրացումից բավարարում ստանալու նախապատվության իրավունքին։ բ/Այս նախագծով խափանվելու է նորմալ քաղաքացիական շրջանառությունը, գրավով ապահովված պարտատերերի համար սա վիճակի վատթարացում է, վերջինները պարտավորաիրավական հարաբերությունների մեջ մտնելուց չէին կարող կանխատեսել, որ օրինակ սնանկության վարույթի շրջանակներում պարտքի հետ ստացման ժամանակ ունենալու են նման իրավիճակ և հնարավորություն չեն ունեցել անելու համապտասխան հաշվարկներ և կանխատեսումներ, գ/ Գրավով ապահովված վարկային պրոդուկտների ծավալները նվազելու են /առանց համարժեք այլընտրանքի/՝ դառնալով նվազ գրավիչ և վարկատուների համար, և՛ վարկառուների համար։
home.european_union.image_alt
home.european_union.text