base.notification_banner.text
project.favorite.title

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 23.10.2019 07:37:15 Նախագծի 13 –րդ հոդվածում, որը վերաբերում է Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելուն, առաջարկում ենք <<իրականացնում>> բառից հետո ավելացնել ՙ<<պաշտպանական միջոցների խախտման հետևանքների մասին>> բառերը: Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին:
2 23.10.2019 07:37:15 Նախագծի 15-րդ հոդվածում, որը վերաբերում է Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելուն, առաջարկում ենք 2-րդ կետում <<ոստիկանությունը>> բառից հետո ավելացնել նաև <<ՀՀ դատարանները>> բառերը: Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին:
3 23.10.2019 07:37:15 Առաջարկում ենք նախազգուշացումը որպես պաշտպանության միջոց հանել Օրենքի ձևակերպումներից, քանի որ ընտանիքում բռնության դեպքերը պահանջում են կանխարգելման կամ պաշտպանական համարժեք միջոցների ձեռնարկում: Ձևավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ նախազգուշացման կիրառումը որպես պաշտպանության միջոց շուրջ 2,5 անգամ գերազանցում է անհետաձգելի միջամտության որոշումների նկատմամբ: Մինչդեռ, նախազգուշացումը չի ենթադրում շոշափելի միջամտություն բռնության իրավահարաբերություններին, իսկ բռնությունից տուժած անձը շարունակում է մնալ բռնության անմիջական տիրույթում, որում կարող են առկա լինել վերջինիս կյանքի և անվտանգության համար իրական սպառնալիքներ: Ընտանեկան բռնության դեմ շոշափելի և արդյունավետ պայքար ծավալելու խնդիրը լավագույնս կարող է լուծվել, եթե բռնություն գործադրած անձը գիտակցի և անմիջականորեն կրի բռնության բացասական հետևանքները, ինչը չի կարող ապահովել նախազգուշացման միջոցը: Գործնականում, նախազգուշացումը չի ապահովում հետագա բռնության կանխարգելումը և որևէ կերպ չի երաշխավորում տուժողների անվտանգությունը: Հավանաբար Ձեր առաջարկությունները սխալ եք տեղադրել, քանի որ այն չի առնչվում մեր նախագծին:
4 24.10.2019 04:21:24 Ընտանեկան բռնության քրեականցում և հանել օրենքից նախազգուշացումը: Հավանաբար դուք սխալվել եք, Ձեր առաջարկը չի առնչվում այս նախագծին:
5 24.10.2019 04:22:03 Ընտանեկան բռնության քրեականցում և հանել օրենքից նախազգուշացումը: Հավանաբար դուք սխալվել եք, Ձեր առաջարկը չի առնչվում այս նախագծին:
6 24.10.2019 12:29:33 Շնորհակալություն։ Մի մտահոգություն ունեմ։ Տարիքայային սահմանը վերացնելը ճիշտ չէ։ Ավելին ասեմ 55 դարձրեք 50։ Սա լուրջ հոգեբանական խնդիր է։ Հոգեբանական ասպեկտը անպայման հաշվի առեք։ Երջանիկ ապագա բոլոր երեխաներին։ Շնորհակալություն, Ձեր կարծիքը կքննարկվի:
7 28.10.2019 04:22:21 Եթե ամուսիններից մեկը ընտանեկան բռնության մասին օրենքով /հակիրճ եմ գրում օրենքի անունը/ երբևէ դատական կարգով ունեցել է պաշտպանական որոշում, ապա այդ ընտանիքին երեխա տալը ռիսկային է: Առնվազն պետք է որոշակի ժամկետով կասեցնել այդ ընտանիքներին ու/կամ անձանց երեխա որդեգրելու հնարավորություն ընձեռելը: Հավանաբար դուք սխալվել եք և Ձեր դիտարկումը չի առնչվում նախագծին:
8 30.10.2019 13:09:35 Կարծում ենք՝ ժամանակն է քրեականացնելու ընտանեկան բռնությունը: Իսկ օրենքից պետք է հանել նախազգուշացումը, որպեսզի ոստիկանությունը կարողանա ավելի արդյունավետ պայքարել բռնության դեմ: Հավանաբար դուք սխալվել եք և Ձեր դիտարկումը չի առնչվում նախագծին:
home.european_union.image_alt
home.european_union.text