base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 07.11.2019 06:32:50 Անհրաժեշտ է վերանայել 25500 նպաստի չափը, քանի որ այն վերցվել է նվազագույն թոշակի թիվը զուտ մեխանիկորեն տեղափոխելու եղանակով, որի սահմանված չափը ևս հիմնավորման խնդիր ունի, այն վերցվել էր որպես պարենային զամբյուղի թիվ: Քանի որ գործ ունենք երեխաների նպաստի հետ, նշենք որ, համաձայն ՀՀ ԱՎԿ տվյալների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի 2019թ. Երրորդ եռամսյակի հաշվով կազմել է 60 394 դրամ, որից պարենային զաբյուղի արժեքը կազմում է 34 121 դրամ: նույն ցուցանիշները 2019թ. երկրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 634 դրամ և 35 951 դրամ: 2019թ. առաջին եռամսյակի հաշվով կազմել են՝ 63 555 դրամ և 35 906 դրամ: 2018թ. Չորրորդ եռամսյակի հաշվով կազմել են՝ 61 113 դրամ և 34 527 դրամ: Այս ցուցանիշները ըստ եռամսյակների են և տարեկան միջինով չեն հաշվարկվում և տատանվում են: վերոնշյալ տվյալներից ելնելով միջինացված կազմում են՝ 62174 դրամ և 35126 դրամ: Հետևաբար կարիք կա նախատեսվող ցուցանիշը և հիմնավորելու՝ չափանիշների հիման վրա սահմանելու, և բովանդակային կողմն ու նպատակային հասցեականությունն ապահովելու, թեկուզև դա հանգեցնի բյուջետային ծախսերի ավելացման: Տեղեկացնում եմ, որ 2019թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 25500 դրամ` հաշվի առնելով 2019 թվականի համար կանխատեսված պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը (25500 դրամ): Ըստ այդմ, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը նախագծով առաջարկվում է 2020թ. հուլիսի 1-ից սահմանել 25500 դրամ, որը փոխկապակցված է պարենային (ծայրահեղ) աղքատության գծին:
2 08.11.2019 08:42:24 Ցանկալի կլիներ 2020թ. հունվարի 1ից լիներ Նախագծով առաջարկվող` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի փոփոխությունը նպատակ ունի մեղմելու նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները և հանդիսանում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը: Ըստ այդմ, նախագծով որոշակի ժամանակահատված է տրվել` երեխայի ծնունդը պլանավորելու համար: Նոր կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորված է նաև բյուջետային հոսքերի կազմակերպման հնարավորություններից` հաշվի առնելով, այն հանգամանքը, որ խնդրո առարկա միջոցառումը նախաձեռնվել է ՀՀ 2020 թ. պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների ավարտից հետո:
home.european_union.image_alt
home.european_union.text