«Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - project.vote.yes
-
5 - project.vote.no
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2019 ԹԻՎ ____-Ն
«ԳՆՈՒՆ 69» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐԴԱՆԱՆՑ 69 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՑ ՑԱԾՐ ԱՐԺԵՔՈՎ ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ «Գնուն 69» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանները սույն որոշման 2-րդ կետով հաստատվող հավելվածով նախատեսված ցուցակում ներառված անձանց նույն ցուցակի վերջին սյունակով նախատեսված գումարներով օտարելու դեպքում նշյալ գործարքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով համարվում են իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ:
2. Հաստատել Վարդանանց 69 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարաններն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ ձեռք բերող քաղաքացիների ցուցակը՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
project.old_project_time.text
07.11.2019 - 23.11.2019
-
project.type.title
Decision
-
project.area.title
Financial, Economical
-
project.ministry.title
Ministry of Finance
project.views.title 6333
project.print.title