28.11.2019
Նախագծի 109-րդ հոդվածով ամրագրված են ձերբակալման հիմքերը, որոնք համապատասխանում են «հիմնավոր կասկածի» չափանիշին, սակայն հարկ է ընդգծել, որ հիմնավոր կասկած չի կարող ծագել «հանցանքը կատարելուց անմիջապես հետո» անձի բռնվելու հիմքով, քանի որ դա նրան ընդամենն առնչում է հանցագործության վայրի հետ, սակայն անպայմանորեն չի հանգեցնում նրա ներգրավվածությանը հանցագործության կատարման մեջ։ Այդ ներգրավվածությունը կարող է ապահովվել «բացահայտ հետքերով», որոնց մասին առանձին նշվում է հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետում։ Հետեւաբար, 109-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում կարիք չկա պահպանել «հանցանքը կատարելուց անմիջապես հետո» ձեւակերպումը։ Համանման կարծիք է արտահայտել նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ (տես ավելին՝ § 15, https://rm.coe.int/16806ef4c5)։