base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաստանի զբոսաշրջության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 15.11.2019 00:33:45 Առաջարկում եմ կազմակերպել գիդերի և ուղեկցորդների լիցենզավորում։ Տրամադրել նրանց օրինական բեյջեր տարբեր գույների, որպեսզի հեռվից անզեն աչքով էլ տարբերվի դիմացինը պրոֆ գիդ է թե ուղղակի ուղեկցորդ։ Հետագա միմյանց նկատմամբ վատ վերաբերմունքից խուսափելու համար։
2 15.11.2019 00:33:45 Առաջարկում եմ այն վայրերում, որտեղ մարդիկ թաշկինա և այլ պարագաներ կապում են ծառերից, տրամադրել հատուլ գունավոր լենտեր էսթետիկ տեսքի և աղտոտվածության նվազեցման համար։
3 15.11.2019 00:33:45 Առաջարկում եմ փառատոնային կյանքի ակտիվացում և լուրջ մոտեցում, ոչ միայմ Երևանում այլև մարզերում։
4 27.11.2019 03:16:53 Առաջարկում եմ առանձնացնել MICE և B2C, քանի որ վերջիններս բավականին տարբեր են պահանջվող ռեսուրսների տեսանկյունից և շուկայում ունեն իրենց առանձնահատկությունները:
5 27.11.2019 03:16:53 Առաջարում եմ առանձնացնել ներքին և միջազգային թիրախային խմբերը, քանի որ ռազմավարությունը տարբեր պետք է լինի յուրաքանչյուրի պարագայում:
6 27.11.2019 03:16:53 Շատ է խոսվում տուրիզմում ընթացիկ համաշխարհային միտումների մասին, բայց ռազմավարության մեջ ոչ մի կերպ չի նշվում, թե Հայաստանի համատեքստում այդ միտումները արդոք հաշվի են առնվելու և ինչպես:
7 27.11.2019 03:16:53 Նշվում են միջազգային համագործակցության հնարավորությունների մասին, բայց գրեթե չի խոսվում ներքին շուկայի շահագրգիռ կողմերի հետ համագործակցային հնարավորությունների մասին:
8 27.11.2019 03:16:53 Չի նշվում առաջնային այն շուկաների մասին, որոնց թիրախավորելու է ապագայում, ինչը կարծում եմ կարևոր է:
9 27.11.2019 03:16:53 Զբոսաշրջային կլաստերներ բաժանելու գաղափարը լավն է շատ: Կարծում եմ պետք է ավելի հաստակ ձևակերպել յուրաքանչյուրի հետ կապված տեսլականները:
home.european_union.image_alt
home.european_union.text