09.12.2019
Նախագծում բացակայում է «ընտանեկան բռնություն» հասկացության սահմանումն ու առհասարակ այն որպես հանցագործության առանձին տեսակ քրեականացված չէ։ Նախագիծը քրեականացնում է ընտանեկան բռնության երկու տեսակ՝ ֆիզիկական եւ սեռական։ Ընտանեկան բռնության բոլոր ճանաչված տեսակները (ֆիզիկական, սեռական, հոգեբանական եւ տնտեսական բռնություն) պետք է քրեականացվեն եւ պատժվեն։ Ուստի քրեական օրենսգրքի նախագծում առաջարկում ենք ներառել ընտանեկան բռնությունը՝ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողություններ, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ՝ անկախ այն բանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում որպես առանձին հանցագործության տեսակ։