ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - project.vote.yes
-
0 - project.vote.no
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________________201 թվականի N _______-Ն
ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
---------------------------------------------------------------------------------------------------------
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել` դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության վերաբերյալ մասնագիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները համաձայն հավեկվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԻՐԱՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Մասնագիտական հրատարակություններում դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.
- Դեղի անվանումը,
- Դեղի ակտիվ բաղադրատարր(եր)ի համընդհանուր անվանումները,
- Դեղաձևը,
- Դեղի կիրառման ցուցումները, հակացուցումները, դեղաչափերը և ընդունման եղանակները
- Դեղի կիրառման հրահանգները և հատուկ նախազգուշացումները,
- Դեղի փոխազդեցությունները այլ դեղերի հետ կամ այլ բնույթի փոխազդեցությունները,
- Դեղի կիրառումը վերարտադրողական տարիքում, հղիության և կրծքով կերակրման շրջանում,
- Դեղի ազդեցությունը ուշադրություն պահանջող գործողությունների վրա (տրանսպորտային միջոցների վարում, մեխանիզմների հետ աշխատանք)
- Դեղի կողմնակի ազդեցությունները,
- Գերդեղաչափումը,
- Դեղի անհամատեղելիությունը այլ դեղերի հետ,
- Դեղադինամիկա (դեղի ազդման մեխանիզմները և ազդեցությունները)
- Դեղակինետիկա (դեղի ազդման մեխանիզմները և ժամանակաընթացքը)
- Դեղի պահպանման առանձնահատկությունները (առկայության դեպքում),
- Դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տվյալները
Դեղի գրանցման համարը
-
project.old_project_time.text
18.05.2017 - 03.06.2017
-
project.type.title
Decision
-
project.area.title
Healthcare
-
project.ministry.title
Ministry of Healthcare
project.views.title 7574
project.print.title