base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում՝

ա. «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով՝  

«2.1. Սկսած 2020 թվականից գործատուները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնում են  հետևյալ ժամկետներում.

  • 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում,
  • 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեցամսվա ընթացքում,
  • 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում,
  • 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում,
  • մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։»։

«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • project.old_project_time.text

    17.02.2020 - 03.03.2020

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Social welfare

  • project.ministry.title

    Ministry of Labor and Social Affairs

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5828

project.print.title

project.sentences.title

01.03.2020

Նախագծով առաջարկվում է գործատուներին աշխատանքային գրքույկների ներկայացման համար տրվող ժամկետի տևողությունը պայմանավորել աշխատողների թվաքանակով, ընդ որում` որքան շատ են որևէ գործատուի մոտ աշխատող անձինք, այնքան ավելի քիչ ժամկետ է նախատեսվում տրամադրել տվյալ գործատուին, ինչն ընդունելի չէ: Կարծում եմ, որ ավելի տրամաբանական մոտեցում կլինի գործատուին տրամադրվող ժամկետի տևողության երկարությունը պայմանավորել աշխատողների թվաքանակի մեծությամբ և ոչ թե հակառակը` հաշվի առնելով աշխատողների թվաքանակի մեծությամբ պայմանավորված աշխատանքի ծավալի մեծությունը:

25.02.2020

Ներկայացված նախագծով առաջարկվում է լրացումներ ու փոփոխություններ կատարել ոչ թե հիմնական ակտում` ՀՀ աշխատանքային օրենսգրքում, այլ հիմնական ակտում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտում, ինչը համահունչ չէ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին: Բովանդակային առումով, աշխատանքային գրքույկների հավաքագրման ժամկետը երկարացնելու մասին առաջարկվող փոփոխությունը դրական է ու անհրաժեշտ, սակայն գտնում եմ, որ այդ առաջարկվող փոփոխությունները պետք է կատարվեն ՀՀ աշխատանքային օրենսգրքում, ոչ թե "ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքում:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text