ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
1 - project.vote.yes
-
1 - project.vote.no
Ներկայացվող նախագծով սահմանվում են ինտեգրման և վերաինտեգրման քաղաքականության ութ ռազմավարական նպատակներ, որոնք բխում են թիրախ խմբերի կարիքներից, քաղաքականության սկզբունքներից և սույն ռազմավարությամբ սահմանված ինտեգրման և վերաինտեգրման ձևակերպումից ու չափումներից:
Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝
- Ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպման համակարգային բարեփոխումներ
- Կացարանի և բարենպաստ կենցաղային պայմանների հասանելիություն
- Իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն
- Կրթության և առողջապահության հասանելիության ապահովում
- Զբաղվածություն և տնտեսական ներգրավվածության աջակցություն
- Մշակութային ինտեգրում և վերաինտեգրում (ներառյալ լեզվին և առօրեական պրակտիկաներին տիրապետում)
- Հասարակությունում ընդունման միջավայրի ստեղծում
- Ինտեգրման և վերաինտեգրման գործում ներգրավված կառույցների հզորացում և աշխատակիցների կարողությունների զարգացում:
Ռազմավարական նպատակներից յուրաքանչյուրն ունի համապատասխան ուղղությունների իր խումբը։
-
project.old_project_time.text
20.02.2020 - 07.03.2020
-
project.type.title
Decision
-
project.area.title
Social welfare
-
project.ministry.title
Ministry of Territorial Administration and Infrastructure
project.views.title 5696
project.print.title