base.notification_banner.text
project.favorite.title

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հանրային քննարկման է ներկայացվում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: 

  • project.old_project_time.text

    20.02.2020 - 06.03.2020

  • project.type.title

    Law

  • project.area.title

    Financial

  • project.ministry.title

    Ministry of Finance

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 7403

project.print.title

project.sentences.title

06.03.2020

Կարծում ենք ԳՄՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով սահմանվող որակավորման ապահովման եզրույթը հավելյալ բացատրությունների կարիք ունի, քանի որ հստակեցված չեն դրա և պայմանագրի ապահովման միջև տարանջատումը։ Մասնավորապես, եթե ԳՄՕ-ում պայմանագրի ապահովումը սահմանվում է որպես ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, իսկ որակավորման ապահովումը որպես հրավերով սահմանվող որակավորման չափանիշներին փոխարինող ապահովման միջոց, ապա հստակ չէ, թե ինչու է պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտումը (օրինակ, քանակի կամ ծավալի առումով թերի լինելը) բերում և՛ պայմանագրի, և՛ որակավորման ապահովման գանձմանը։

06.03.2020

Կարծում ենք, որ վերոնշյալ նախագծով սահմանված ԳՄՕ 6-րդ հոդվածի փոփոխությունները հավելյալ հստակեցման կարիք ունեն։ Մասնավորապես, ԳՄՕ 6-րդ հոդվածի 6-րդ կետի ա ենթակետում լրացումները, որով սահմանվում է, որ մասնակիցն ընդգրկվում է գնումների սև ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարը, տարակերպ կարող են մեկնաբանվել։ Եթե ընտրված մասնակիցների կողմից պետք է ներկայացվեն այս ապահովումները, ապա փաստացի ստացվում է, որ դրանց առկայության և վճարման դեպքում նրանք չեն ընդգրկվի սև ցուցակում անգամ եթե խախտվեն դրանց ներքո ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ նախագծի սույն հոդվածի առաջին մասը (խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը) կարող է այլ մեկնաբանությունների առիթ տալ։

06.03.2020

Նախագծում ներկայացված փոփոխություններից կարելի է հետևություն անել, որ մասնակիցները կարող են ընդգրկվել սև ցուցակում որակավորումների գումարը չվճարելու, հրավերով սահմանված հայտի փաստաթղթերում շտկում չկատարելու (երբ չկա հայտի ապահովում) կամ որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ այդ իրավունքից զրկվելու դեպքերում։ Համաձայն այս նախագծով սահմանված կարգավորումների՝ լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների սև ցուցակում՝ պատվիրատուի ղեկավարի այս հիմքերի շրջանակներում ներկայացված պատճառաբանված որոշման հիման վրա։ Այսպիսով ստացվում է, որ մասնակիցը ներառվում է այս ցուցակում միայն մի կողմի ներկայացրած փաստարկների ներքո և կարող է իր իրավունքները պաշտպանել միայն դատարան դիմելով։ Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքարկման համակարգի որոշումների ուսումնասիրությունները, քիչ չեն լինում այն դեպքերը, երբ մասնակիցը չի կատարում իր պարտավորությունները արտաքին գործոնների հետևանքով, որոնց թվում կարող են լինել ինչպես համակարգի տեխնիկական պատճառները, այնպես էլ պատվիրատուի գործողությունները/անգործությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս դեպքերը չեն կարող քննվել հատուկ հայցային վարույթի կարգով և ժամկետներում (համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի), կարծում ենք ավելի արդյունավետ և դյուրին կարող է լինել այս մասով օգտագործել արտադատական ինստիտուտների հնարավորությունները։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text