08.06.2017
Որոշման նախագծի 3-րդ կետը անորոշ է, պարզ չէ, թե ու՞մ է այն ուղղված։ Անհրաժեշտ է հստակեցնել։ Ավելին, անհրաժեշտ է սահմանել հաշվեկշիռների հաշվարկման ինչ-որ պարբերականություն, ասենք յուրաքանչյուր տարի, կամ 5 տարին մեկ, և այլն։
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀամաձայնՀայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածի և«Հայաստանի Հանրապետության ջրիազգայինծրագրիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 5-րդ հոդվածի` ՀայաստանիՀանրապետությանկառավարությունը որոշումէ.
Հավելված
ՀՀկառավարության 201__ թվականի
_____________-ի N _____-Նորոշման
ԸՍՏ ԳԵՏԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Ջրային հաշվեկշիռը գետավազանում որոշվում է մթնոլորտային տեղումների, գումարային գոլորշացման, կլիմայական՝ գետի և խորքային, հոսքերի տարրերի հաշվարկի միջոցով: Գետի հոսքը հաշվարկվում է գետերի վրա ջրաչափական դիտակետերի, իսկ գումարային գոլորշացումը և տեղումները՝ գետավազանի օդերևութաբանական կայանների դիտարկված տվյալների հիման վրա: Խորքային հոսքը հաշվարկվում է կլիմայական և գետային հոսքերի տարբերությանբ:
Տվյալներ չունեցող գետավազանում ջրային հաշվեկշիռը որոշվում է տեղումների, գումարային գոլորշացման և գետի բնական հոսքի մոդուլի կամ շերտի քարտեզների կազման հիման վրա:
Ջրային հաշվեկշռը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
P = Yկլ. + E = Yգետ ±Yխոր. + E
Որտեղ.
P -ը մթնոլորտային տեղումներն են,
Yկլ.-ը կլիմայական հոսքն է, որը տարանջատվում է գետի բնական և խորքային հոսքերի՝ Yկլ.= Yգետ. ± Yխորք.
Yգետ- գետի բնական հոսքն է, որը տարանջատվում է մակերևութային և ստորերկրյա հոսքերի՝ Yգետ = Yմակ. + Yստ.,
Գետի բնական հոսքը (Yգետ) որոշվում է երկու մեթոդով.
(1)Ջրաչափական դիտակետերում գետի փաստացի հոսքի բերումը բնականի,
(2)Տեղումներ-հոսք կորի միջոցով՝ կիրառելով հետևյալ բանաձևով.
Yգետ.=(P-0,2S)2/(P+0,8S), որտեղ P –ն տեղումներն են, իսկ S-ը հաշվարկվում է S=25400/CN-254 բանաձևով (CN-ն որոշվում է գետավազանի հողօգտագործման դասի և հողատեսքերի հիման վրա),
Yխոր.- խորքային հոսքն է (խորքային ճանապարհով գետավազան մուտքը կամ ելքը գործող ջրեր),
E-ն գումարային գոլորշացումն է:
Ջրային հաշվեկշռի տարրերի հաշվարկվման միավորն է մ3կամ մմ:
Գետավազանի կամ նրա առանձին հատվածի համար ջրատնտեսական հաշվեկշիռը որոշվում է գետի հոսքի, բնապահպանական թողքի, ջրառի, ջրահեռացման, գետավազանից այլ գետավազան ջրի տեղափոխման, ջրամբարների, լճերի, ձնաբծերի, խոնավ տարածքների, ստորերկրյա ջրերի տարրերի հաշվարկների հիման վրա:
Ջրատնտեսական հաշվեկշիռը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
B=Yգետ-Yէկո. - Yջրառ ±Yջրհեռ +ΔV±T± U,
որտեղ
B –ն հաշվեկշիռն է՝ ջրապահանջի և ջրառաջարկի տարբերությունը, որ ցույց է տալիս գետավազանի կամ դրա առանձին հատվածների ջրային պաշարների ավելցուկը կամ դեֆիցիտը.
Yգետ –ը` տվյալ գետահատվածում գետի բնական հոսքն է,
Yէկո.–ն՝ տվյալ գետահատվածում էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ բնապահպանական թողքն է,
Yջրառ –ն՝ գումարային ջրառն է,
Yջրհեռ –ն՝ գումարային ջրահեռացումն է,
ΔV–ն՝ տվյալ ջրհավաք ավազանի ջրամբարներում և լճերում պահեստավորված ջրի քանակությունն է,
T–ն՝ գետավազանից այլ գետավազան ջրի տեղափոխումն է,
U–ն՝ տվյալ ջրհավաք ավազանում ստորերկրյա ջրերի ծավալը, եթե ստորերկրյա ջրերը նախատեսված են ջրօգտագործման համար (այն չպետք է գերազանցի տվյալ ջրհավաք ավազանի համար սահմանված օգտագործելի ստորերկրյա ջրերի քանակը):
Ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկվման միավորն է մ3կամ մմ:
project.old_project_time.text
25.05.2017 - 12.06.2017
project.type.title
Protocol decision
project.area.title
Շրջակա միջավայր
project.ministry.title
Ministry of Environment
project.views.title 7701
project.print.title08.06.2017
Որոշման նախագծի 3-րդ կետը անորոշ է, պարզ չէ, թե ու՞մ է այն ուղղված։ Անհրաժեշտ է հստակեցնել։ Ավելին, անհրաժեշտ է սահմանել հաշվեկշիռների հաշվարկման ինչ-որ պարբերականություն, ասենք յուրաքանչյուր տարի, կամ 5 տարին մեկ, և այլն։
08.06.2017
Առաջարկում եմ 2-րդ կետը հանել, իսկ նախատեսվող ուղեցույցը սահմանել տվյալ որոշմամբ, կամ գոնե ուղեցույցի հիմնական ամենակարևոր մասերը ներառել որոշմամբ հաստատվող հավելվածում։ Այսինքն, ըստ էության, որոշմամբ միայն բանաձևեր սահմանելն անիմաստ է, քանի որ դրանք արդեն իսկ սահմանված են վաղուց բոլոր դասագրքերով։ Հարկավոր է սահմանել կարգ՝ որտեղից, ոնց պետք է ձեռք բերվեն հաշվարկի համար տվյալները, ով է կատարելու հաշվարկները, ինչ պարբերականությամբ, որտեղ են հրապարակվելու տվյալները և այլն։