project.favorite.title
Under development
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
4 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 16.03.2020 11:40:19 | Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխություները՝ 073101.00.7 Ճարտարապետություն 8-ը փոխարինել 15-ով 073102.00.7 Քաղաքային տնտեսություն 3-ը փոխարինել 5-ով 073201.00.7 Շինարարություն 15-ը փոխարինել 22-ով 031101.00.7 Տնտեսագիտություն 2-ը փոխարինել 5-ով Նոր իրողություններից ելնելով՝ պետք է խրախուսել ապագա մասնագետներին, որպեսզի հնարավորինս համալրենք այս մասնագիտությունների հանրությունը, որի առաջ դրված խնդիրները օր-օրի առավել խոցելի են դառնում: Պետք է հաշվի առնել նաև, որ << Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ պետք է կրթվեն շինարարության նախահաշիվներ կազմողները, որոնց կարիքը ներկայումս շատ է զգացվում: |
Առաջարկվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին հատկացված տեղերի քանակն ավելացնել ևս 19-ով, որն ընդունելի չէ, քանի որ անվճար ուսուցման տեղերի թիվը սահմանափակ է և լրացուցիչ տեղերի ավելացումը կբերի պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ մյուս մասնագիտությունների գծով տեղերի նվազեցման: Առաջարկությունը կքննարկվի և հաշվի կառնվի հաջորդ ուսումնական տարվա տեղերը նախագծելիս (բացի «Տնտեսագիտություն» մասնագիտությունից):
Հարկ է նշել, որ ըստ մասնագիտությունների բուհերին անվճար տեղեր հատկացնելիս հաշվի է առնվել նաև բուհի մասնագիտական ուղղվածությունը: Տվյալ դեպքում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առաքելությունն տնտեսագիտության բնագավառում մասնագետների պատրաստումն է։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի առաքելությունը՝ ճարտարապետության, շինարարության, քաղաքային տնտեսության, դիզայնի, տեղեկատվական համակարգերի և հարակից ոլորտներում մասնագետների պատրաստումը:
Նշեմ, որ «Տնտեսագիտություն» մասնագիտությանը հատկացվել է 42 անվճար տեղ։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտությանը կհատկացվեն նաև վճարովի ուսուցման տեղեր:
|