project.favorite.title
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - project.vote.yes
-
2 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 19.03.2020 04:51:32 | Նախագիծը սպասված և ողջունելի է: Սակայն որոշ հանգամանքներ ինձ համար պարզ չեն: Մասնավորապես, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկային ուսումնասիրությունների ու հարկային ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերից բացի հարկային վարչարարության ոլորտում մյուս բոլոր փաստաթղթերի նկատմամբ, թե՞ կա փաստաթղթերի կոնկրետ շրջանակ, որոնց դեպքում կիրառելի է ծանուցման էլեկտրոնային եղանակը: Եվ երկրորդ, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկ վճարող բոլոր սուբյեկտների նկատմամբ, թե՞ սուբյեկտների կոնկրետ շրջանակի: Արդյո՞ք հարկ վճարողները տեղեկացվելու են ծանուցումները հետագա էլեկտրոնային եղանակով եղանակով ներկայացվելու և համապատասխան էլեկտրոնային հասցե տրամադրելու հնարավորության վերաբերյալ, և վերջիններիս տրամադրվելու է ինչ-որ ժամկետ՝ այդպիսի դիմում ներկայացնելու համար, թե՞ սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած ծանուցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մտավախությունս պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային ծանուցման համակարգին կտրուկ անցումը հարկ վճարողների համար կարող է ոչ կանխատեսելի լինել և մեծ խնդիրներ առաջացնել, ինչպիսի պայմաններում գուցե սկզբնական շրջանում առավել նպատակահարմար է էլեկտրոնային ծանուցումը իրականացնել միայն հարկ վճարողի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու պայմաններում, կամ ծանուցման էլեկտրոնային եղանակ սահմանել փաստաթղթերի կոնկրետ շրջանակի համար: |
|
|||
2 | 20.03.2020 03:03:58 | Նախագծի 3֊րդ հոդվածով պարտապանի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ է տրվում, ինչը հակասում է Սահմանադրության 73 հոդվածի 1֊ին մասին: |
|