base.notification_banner.text
project.favorite.title

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշման տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շուկայահանման գործընթացի հստակեցմամբ, ցեմենտ արտադրանքի հիմք հանդիսացող կլինկեր արտադրանքը դիտարկելու որպես տեխնիկական կանոնակարգման օբյեկտ և վերջինիս նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի Ցեմենտներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 1136-Ն որոշմամբ սահմանված են ն ցեմենտների ֆիզիկական, քիմիական ցուցանիշները, շուկայահանման և համապատասխանության գնահատման ընթացակարգերը: Ցեմենտի հիմնական բաղադրիչ հանդիսացող «կլինկեր» արտադրանքի ներմուծման կարգավորումը դուրս է օրենսդրության կարգավորման շրջանակներից: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները, ուստի շուկայում օրենսդրության խախտմամբ հայտնված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի, մասնավորապես՝ ցեմենտների և կլինկերի օգտագործումը քաղաքաշինության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նպատակով առաջարկվում է կանոնակարգմանն ուղղված սույն նախագիծը:

Ցեմենտների շուկայահանման գործընթացը կարգավորելու համար նախագծով նախատեսվում է նաև խմբաքանակի համար տրամադրված համապատասխանության գնահատման սերտիֆիկատի ժամկետի հստակ սահմանում՝ համաձայն արտադրության և երաշխիքային ժամկետի:

Նախագծով նախատեսվել է նաև կանոնակարգի իրավական հիմք հանդիսացող ՀՀ օրենքի անվանման փոփոխություն

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ներկայումս ցեմենտի արտադրությունը, շուկայահանումը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան: «Ցեմենտ» արտադրանքի համապատասխանության գնահատում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների մոտ գնահատման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը
  • Սույն իրավական ակտի նախագծի նպատակը ցեմենտ արտադրողների և հավաստում իրականացնող համապատասխանության գնահատման մարմինների համար տեխնիկական խոչընդոտ հանդիսացող և խմբագրական բնույթ կրող անհամապատասխանությունների վերացումն է, կլինկեր արտադրանքի նկատմամբ որոշակի պահանջների սահմանումը, արտադրանքի կանոնակարգման՝ շրջանառության, համապատասխանության գնահատման և վերահսկողության ապահովման նպատակով իրականացվող գործառույթների կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի մշակումը:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունների վերացում, ՀՀ-ում տվյալ ոլորտի կարգավորումը:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

  • project.old_project_time.text

    19.03.2020 - 08.04.2020

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Urban planning

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 5161

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text