base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 11.04.2020 02:53:27 «BC» կարգերի վկայական ունեցող վարորդների համար ըստ որոշման հավելվածի պետք է երկու պահանջագիր լրացվի? «BC»-ն միասնական նշված չկա հավելվածում «BC» կարգ օրենսդրությամբ նախատեսված չէ։ Սակայն եթե վարորդի թեկնածուն ցանկություն ունենա միաժամանակ ձեռք բերել վարորդական վկայական, 1-ին և 2-րդ խմբի վարորդների վարորդական վկայականների կարգերով և(կամ) ենթակարգերով, ապա պետք է քննական մարմին ներկայացնի առավելություն ունեցող կարգի համար բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանքը։ Միաժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նախագծի հավելվածի «Ձև2» պահանջագիրը վերաբերում է 2-րդ խմբի վարորդների տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար բժշկական հավատարմագրում անցկացնելուն, քանի որ ըստ 09.12.2020 թվականին ընդունված «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-278-Ն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 28-րդ հոդվածում լրացվող 1.6-րդ մասի համաձայն՝ «C», «D», «T» և «CE», «DE» կարգերի, «C1», «D1» և «C1E», «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական առաջին անգամ ստանալու համար դիմող անձինք պետք է ճանապարհային ոստիկանություն ներկայացնեն բժշկական հավատարմագրում անցած լինելու մասին տեղեկանք:
home.european_union.image_alt
home.european_union.text