03.07.2020
ՀՀ արդարադատության նախարարությանը առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել այն փաստը, որ սույն համակարգում ներկայացված այս Նախագծի տեքստը 18.06.2020թ ներկայացնելուց հետո անհասկանալիորեն փոխվել է:
1 - project.vote.yes
3 - project.vote.no
Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային Մեկ պատուհան) , որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը:
project.old_project_time.text
18.06.2020 - 03.07.2020
project.type.title
Decision
project.area.title
Urban planning
project.ministry.title
Urban Development Committee
project.views.title 6268
project.print.title03.07.2020
ՀՀ արդարադատության նախարարությանը առաջարկում ենք քննարկման առարկա դարձնել այն փաստը, որ սույն համակարգում ներկայացված այս Նախագծի տեքստը 18.06.2020թ ներկայացնելուց հետո անհասկանալիորեն փոխվել է:
03.07.2020
Առաջարկում ենք սույն Նախագիծը հանել շրջանառությունից: Նման ծավալով փոփոխությունները պետք է լինեն ոչ ինքնանպատակ, որոնց արդյունքում թերի և փոփոխություններ պահանջող նորմատիվ իրավական ակտի փոխարեն ունենանք շատ վատ և խնդիրներով ծանրաբեռնված ակտ: «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները պետք է չհաջորդեն նման Նախագծերին, այլ առջնահերթ բարեփոխումներ պետք է իրականացվեն մայր օրենքում: Նախագծի գրեթե բոլոր առաջարկությունները առնվազն խնդրահարույց են և շատ դեպքերում հակասում են ՀՀ գործող օրենսդրության պահանջներին: Այս առումով առաջարկում ենք ներկայացնել Նախագծի Հիմնավորում բաժնի 4-րդ կետում <<շահագրգիռ կողմեր>>՝ նշելով որ կազմակերպություններին են ի նկատի ունեցել: Նպատակահարմար չհամարելով անդրադառնալ Նախագծում առկա բոլոր խնդիրներին՝ կներկայացնեք կարծիք այն ծավալով, որը բավարար է ամբողջությամբ հիմնավորելու վերոշարադրյալը:
03.07.2020
Նախագծում ներկայացվել են 5 սկզբունքային փոփոխություններ. 1. Նախագծային փաստաթղթերը իրավասու մարմնին կառուցապատողի փոխարեն պետք է ներկայացնի Նախագծային կազմակերպությունը, այսինքն նախագծային կազմակերպությունը պետք է կատարի լրացուցիչ աշխատանք, որն էլ ենթադրում է լրացուցիչ ֆինանսական բեռ: Կառուցապատողը փորձաքննություն իրականացնող կազմակերպությունից նախագծային փաստաթղթերը հետ վերցնելուց հետո իրավասու մարմին հանձնելու փոխարեն պետք է հանձնի Նախագծային կազմակերպությանը և ավելորդ կախվածության մեջ լինի նրանից: Այդ վիճակը կլինի նաև 2-րդ կարգի օբյեկտների դեպքում: Իսկ իրավասու մարմնի կողմից հնարավոր անգործության դեպքում բողոքարկման հարցը նման դեպքում մնում է չկարգավորված: 2. Կառուցապատողը պետք է, անկախ շինության ծավալներից, լիազորագիր տրամադրի իրավասու մարմնի ղեկավարին գույքի պետական գրանցման նպատակով, այս դեպքում կառուցապատողի համար լրացուցիչ ֆինանսական բեռ է ավելացվում և լիազորված անձի հիվանդության, արձակուրդի նաև կամայական անգործության պատճառով կառուցապատողը կրկին խնդրի առաջ է կանգնելու: 3. Շրջանառության մեջ է դրվել նոր եզրույթ, որի համաձայն կառուցապատողը պետք է նախաձեռնի կառուցապատման սխեմա անվամբ նախագծային փաստաթղթերի կազմում, որոնց կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները դեռևս չեն ներկայացվել: Այսինքն, լրացուցիչ բեռ է նախատեսվում կառուցապատողի համար: 4. Կրկին կառուցապատողի վրա է դրվում մատակարար ցանցերին դիմելու պարտականությունը. փոխարենը կարելի է առանց մեծ ֆինանսական ներդրումների ստեղծել գործիքակազմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները նշված կազմակերպությունրից հստակ ստանան անհրաժեշտ նյութերը և տրամադրեն կառուցապատողներին: 5. Հավելված N1-ի 17-րդ կետի 28-րդ ենթակետում ներկայացված Է շինարարության օբյեկտների՝ ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգումը, որտեղ 2-րդ, 3-րդ և 4-րդ կատեգորիայի օբյեկտների համար նշվում է <<2-րդ ենթակետով սահմանված` միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում 4-րդ հավելվածում նեկայացված շենքերի և շինություննների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակի ռիսկայնության 2-րդ աստիճանի դասակարգմանը համապատասխանող շինարարական օբյեկտները,>>, <<3-րդ ենթակետով սահմանված` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում 4-րդ հավելվածի նեկայացված շենքերի և շինություննների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակի 3-րդ շիսկայնության աստիճանի դասակարգմանը համապատասխանող օբյեկտները >> և <<4-րդ ենթակետով սահմանված` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների թվին են դասվում 4-րդ հավելվածում նեկայացված շենքերի և շինություննների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակի դասակարգմանը համապատասխանող հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող շինարարական օբյեկտները,>> Սակայն Նախագծի Հավելված N3-ում նշվում է, որ ռիսկայնության աստիճանը պետք է հաշվել ըստ ներկայացված բանաձևի: Եթե 2-4-րդ կատեգորիաների օբյեկտների համար հղում էր կատարվում շինությունների ռիսկի աստիճանի հաշվարկի աղյուսակին, ապա 5-րդ կատեգորիայի օբյեկտների համար Հավելված N1-ի 17-րդ կետի 28-րդ ենթակետում հստակ նշվում են օբյեկտների տեսակներ, որոնք արտատպված են գործող Կարգի 26-րդ կետից, սակայն այս դեպքում նույնպես 5-րդ կատեգորիայի համար Նախագծի Հավելված N3-ում նշվում են նույն սկզբունքները, որոնք նախատեսված են 2-4-րդ կատեգորիաների օբյեկտների համար: Նախագծի Հավելված N3-ում շինարարության թույլտվություն պահանջող օբյեկտների ռիսկի հաշվարկային աստիճանը գնահատելիս՝ առնվազն հաշվի չի առնվել օբյեկտների վտանգավորության չափանիշը և հատուկ նշանակության հողերում կառուցվելու փաստը: Նույն հավելվածում ներկայացված գումարային բանաձևում՝ Ռ = Ա + Բ + Գ + Դ + Ե <<Ռ-ռիսկայնության աստիճանի գումարային արժեք>>-ի օգտագործման ձևաչափը չի ներկայացվել, այսինքն, պարզ չէ, թե <<Ռ>>-ի որ արժեքի դեպքում օբյեկտը որ կատեգորիայի կհամարվի: Անգամ Նախագծի <<հիմնավորում>> բաժնում ոչ մի տեղեկատվություն չկա նշված բանաձևում <<Ա>>, <<Բ>>, <<Գ>>, <<Դ>> և <<Ե>>-ին տրված կշիռների արժեքների հիմնավորման վերաբերյալ: Չի կարող շինության մակերեսը և մարդկանց միաժամանակյա գտնվելու փաստը միևնույն առավելագույն կամ նվազագույն կշիռը ունենան, օր.՝ 10 000 քմ մակերեսով մոտ 500 մեքենայի համար ծածկարանի և 5000 և ավելի մարդկանց միաժամանակյա գտնվելու փաստը նույն կշիռը ունենան կամ 450 աշակերտի փաստը ավելի պակաս գնահատվի, քան 2500 քմ մակերեսով պահեստը: Զենքի գործարանի պահակատունը կամ զինվորական մասի 20քմ մակերեսով շինությունը, որը կարող է լինել հատուկ տարածք, պետք է նույնպես պակաս գնահատվի: Մշակույթի անշարժ հուշարձան համարվող 50քմ մակերեսով Մատուռը, որի մեջ միաժամանակ կարող են գտնվել 50-ից ավելի քիչ մարդիկ, պետք է ավելի պակաս կշիռով գնահատվի քան 3000 քմ մակերեսով ավտոկայանատեղին: <<ԿԱՌՈՒՅՑԻ ՌԻՍԿԻ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԱՂՅՈՒՍԱԿ>>-ի <<Բ>> տողում նշված չեն օր. ծերանոց, առևտուր, պահեստ և այլն, օր.՝ <<Գ>> տողում նշված է <<սնունդ>>, սակայն անհասկանալի է. խոսքը վերաբերում է սննդի արտադրությանը, թե՝ սնունդ վաճառող կրպակին, կամ <<Արտակարգ իրավիճակ>> եզրույթի դեպքում ինչ պետք է հասկանալ: