base.notification_banner.text
project.favorite.title

«ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Սույն նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության  տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

  • project.old_project_time.text

    20.06.2020 - 06.07.2020

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Education and science

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8127

project.print.title

project.sentences.title

06.07.2020

Առաջարկում եմ դպրոցի տնօրենների դեպքում կիրառել հայտարարագրման ինստիտուտը։ Տնօրենը և իր հետ փոխկապակցված անձինք պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագիր և պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ։ Այս առումով անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից իրավական ակտերում։

06.07.2020

Նույն դպրոցում կամ մեկ այլ դպրոցում (բացառությամբ փոքրաթիվ բնակչություն և փոքր բյուջե ունեցող համայնքների դպրոցների) արդեն իսկ պաշտոնավարած տնօրենի թեկնածությունը պետք է գնահատել նաև տնօրենի նախորդ ծրագրի կատարման տոկոսով։ Վերոնշյալ տնօրենների դեպքում մրցույթին կրկին թեկնածություն դնելը պետք է ընդունել այն դեպքում, երբ կառավարման խորհուրդը տնօրենի նախորդ ծրագրի կատարումը կգնահատի 70 տոկոս, այսինքն՝ շեղումը թույլատրելի լինի 30 տոկոսային կետով՝ յուրաքանչյուր շեղման դեպքում պատճառների ու գործոնների պատշաճ հիմնավորման պահանջով։ Նախորդ ծրագրի յուրաքանչյուր բաժին կունենա իր միավորը՝ տոկոսային արտահայտությամբ, բաժինների միավորների հանրագումարից կստացվի ծրագրին տրվելիք ողջ գնահատականը՝ կրկին տոկոսային արտահայտությամբ։ Առավել խստորեն պետք է գնահատվեն տնօրենի պաշտոնավարման ընթացքում աշակերտների առաջադիմության մակարդակը և ուսուցչական կազմի որակը։ Ուսուցչական կազմի որակը և բարեվարքությունը գնահատելու լիովին նոր և արդյունավետ գործիք պետք է մշակվի։ Առաջարկում եմ նշվածը կիրառել նախագծով առաջարկվող՝ ծնողական և մանկավարժական խորհրդի կողմից հավակնորդների գնահատման և որպես թեկնածու ներկայացման ժամանակ ևս, եթե հավակնորդը նախկինում եղել է տնօրեն այդ կամ այլ դպրոցում։ Հետևաբար, առաջարկում եմ նաև երկարացնել ծնողական և մանկավարժական խորհրդին տրվող ժամանակը՝ նախկինում տնօրեն եղած հավակնորդների նախկին ծրագրի կատարումը գնահատելու համար։

05.07.2020

Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը՝ «Հավակնորդը պարտավոր է ապահովել իր հայտի, զարգացման ծրագրի և ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը դպրոցի կանոնադրության «Դպրոցի գործունեության առարկան և նպատակը» գլխում սահմանված ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքներին։»

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text