base.notification_banner.text
project.favorite.title

«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 30.06.2020 00:37:17 Տնօրեն պետք է ընտրեն պրիֆեսիոնալները։ Մենք դեռւս չունենք այն որակի կառավարման խորհուրդներ, որոնք տնօրենին ընտրեն ըստ զարգացման ծրագրի կամ անցած ուղու։ Ընտրելու են իրենց դպրոցում աշխատածին, անկախ հավակնորդների ծրագրերի։ Առաջարկում եմ տնօրենների ընտրության համար ստեղծել միասնական մարզային կամ տարածքային պրոֆեսիոնալ խորհուրհուրդ, որտեղ կներառվեն կրթության ոլորտի մարդիկ, ովքեր նախապես կվերապատրաստվեն ու կընտրեն ըստ համապատասխան չափանիշների՝ չունենալով որւէ շահագռգռվածություն կամ շահ Չի ընդունվել:
2 02.07.2020 08:25:08 Հիմա տնօրենը նշանակում են : Ու սա ոչ ոք չի կարող առարկել: Ձևական են մրցույթները: Ընտրողներից շատերը չեն են պատկերացնում ինչ է դպրոցի զարգացման ծրագիրը: Ճիշտ կլինի մրցույթից մի քանի օր առաջ արագ կազմվի հանձնաժողով ու ընդգրկվեն պրոֆեսիոնալներ տարբեր մարզերից:Միգուցե այդժամանակ ամեն ինչ արդար լինի: Չի ընդունվել:
3 05.07.2020 04:12:26 Առաջարկում եմ ներառել հետևյալ դրույթը․ «Հավակնորդը պարտավոր է ապահովել իր հայտի, զարգացման ծրագրի և ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը դպրոցի կանոնադրության «Դպրոցի գործունեության առարկան և նպատակը» գլխում սահմանված ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքներին։» Չի ընդունվել:
4 05.07.2020 04:12:26 Ավելացնել փաստաթղթերի ցանկում՝ մոտիվացիոն նամակի առկայությունը, ինչպես նաև կցված մասնակցային գործունեության և քաղաքացիական ներգրավվածության մասին վկայող /հավաստող փաստաթղթեր կամ նյութեր։ Ընդունվել է ի գիտություն:
5 05.07.2020 04:58:03 Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Դպրոցի կառավարման խորհրդի անդամը՝ իրավունք ունի ծանոթանալ դպրոցի ֆիզիկական պայմաններին, դպրոցի աշխատանքային փաստաթղթերին, հանդիպել դպրոցի մասնակցային խորհուրդների հետ և նախաձեռնություններ ներկայացնել կառավարման խորհրդի նիստին: Դպրոցի տնօրինությունն այդ նպատակով աջակցում է կառավարման խորհրդին:» Չի ընդունվել:
6 05.07.2020 04:58:03 Առաջարկվում է ներառել հետևյալ դրույթը․ «Տնօրինությունը իրազեկում է դպրոցի բոլոր խորհուրդների նիստերի մասին և հնարավորություն է ստեղծում ԿԽ անդամների համար դպրոցի ծնողական խորհրդի և մանկավարժական խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով մասնակցելու համար։ Տնօրինությունը ապահովում է դպրոցի խորհուրդների և կառավարման խորհրդի միջև տեղեկատվության փոխանակումը։» Չի ընդունվել:
7 05.07.2020 04:58:03 Լրացուցիչ կարգավորումներ դպրոցի խորհուրդների և տնօրինության թափանցիկ, հաշվետու և մասնակցային աշխատանքի համար՝  Խորհուրդների նիստերի մասին տեղեկատվությունը բաց հայտարարությամբ տեղադրել դպրոցի կայքէջում։ ԾԽ և ՄԽ նիստերին մասնակցության հնարավորություն ստեղծել դպրոցի բոլոր ծնողների, մանկավարժների, ինչպես նաև լիազոր մարմնի և կրթության ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։  Ընդունել ԾԽ օրինակելի կանոնադրություն՝ կանոնակարգելու Ծնողական խորհրդի որպես մասնակցային մարմնի արդյունավետ գործունեությունը, օրինակ, քանի որ ներկայումս սահմանված են միայն ծնողական ժողովների հրավիրման ժամկետները (4 և 2), իսկ ծնողական խորհուրդների նիստերի հրավիրման ժամկետները սահմանված չեն։  ԿԽ, ինչպես նաև ԾԽ և ԱԽ անդամների համար կազմակերպել պարբերական վերապատրաստումներ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից։  ԿԳՄՍՆ կողմից խորհուրդներում սեփական ներկայացուցիչների և համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպել հետադարձ կապին ծառայող հանդիպում-քննարկումներ՝ լիազոր մարմնի քաղաքականությանը ծանոթացնելու և խորհրդի անդամների կարծիքներին ծանոթանալու համար։ Մասնակի ընդունվել է:
home.european_union.image_alt
home.european_union.text