base.notification_banner.text
project.favorite.title

Under development

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 291-Ն որոշմամբ, հիմք ընդունելով  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել էր լիազոր պետական մարմին՝ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում։ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմին ճանաչել նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։    

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում:

  • project.old_project_time.text

    03.07.2020 - 18.07.2020

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Շրջակա միջավայր

  • project.ministry.title

    Ministry of Environment

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 4704

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text