base.notification_banner.text
project.favorite.title

«ՎԵՐԵԼԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինման համար գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները «Կուտակային վերելակային ավանդ»-ի ներդրման պայմաններում, դրանց կառավարման շնորհիվ ստացված եկամուտների հետ միասին այլևս ծառայելու են իրենց հիմնական նպատակին և միաժամանակ համալրելու են պետական բյուջեն, չեն ենթարկվելու կոռուպցիոն ռիսկերի, չեն փոշիանալու և երաշխավորված հետ են վերադարձվելու բնակիչներին արդեն գույքի վերածված նոր վերելակների տեսքով:
Ազգաբնակչությունն իր միջոցների հաշվին ապահովում է ինքնաֆինանսավորվող, ինքնածախսածածկվող և ինքնավերարտադրվող կայացած վերելակային տնտեսություն, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից,կամ իրենց բյուջեից տարեկան հսկայական ծավալների հասնող լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն կատարի վերելակների պահպանման համար և տնտեսված ֆինանսական միջոցները պետության կողմից կուղղվեն տնտեսության այլ ոլորտների զարգացմանն ու կարիքները հոգալու:
Վերելակների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները ներդաշնակեցնել Եվրոպական միության (ԵՄ), Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների , այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ)՝ միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին:
Վերելակների շահագործման հետ կապված տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և պատահարների նվազեցում, կանխարգելում և բացառում:

  • project.old_project_time.text

    20.07.2020 - 04.08.2020

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Emergency situations

  • project.ministry.title

    Ministry of Emergency Situations

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 8245

project.print.title

project.sentences.title

28.07.2020

Առանց այն էլ գույքահարկը զգալիօրեն բարձրացվում ա․ Քաղաքացին չպիտի մանր մունր դետալների մեջ խառնվի ու ամեն մի դետալի համար առանջին վճար կատարի․ Ընդհանուր գույքահարկ ա վճարում ու էտ մասնավորեցումը պետք ա ՏԻՄ-երում արվի թե որքան գումար որտեղ ծախսվի․ Սա ՏԻՄ-ի պարտականությունն ա․ Թողեք մի հակ մուծենք ու հանգիստ ապրենք․ Վաղը մյուս օր էլ մեկը կգա կասի փողոցների մաքրությունը բոլորիս հարցն ա եկեք մարդա 500 դրամ հավաքենք ու սենց շարունակ․

27.07.2020

1. Պարզաբանմանկարիքունի 75-րդկետի 5)-րդենթակետը՝ «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում և արագ արձագանքման ցանցի ստեղծում»: 1) Անհասկանալի է «911 ծառայության ներդնում վերելակային տնտեսությունում» արտահայտությունը: Անհրաժեշտ է քննարկել 911 ծառայության և վերելակներն ամենօրյա սպասարկող ծառայությունների (համատիրություն, մատակարար-երաշխավոր և այլն)՝ իրավունքների և պարտականությունների հստակ տարանջատման հարցը: Միաժամանակ պետք է քննարկել 911 ծառայության ներգրավման ուժեղ և թույլ կողմերը՝ ա.911-ը նախատեսված է արտակարգ իրավիճակների համապատասխան դասակարգիչներով հաստատված արտակարգ իրավիճակներին, մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներին կամ առաջացած դեպքերին արձագանքելու համար: Անհրաժեշտ է այնպես տարանջատել, որ 911-ին չշեղենք իր կարևորագույն առաքելությունից, բ. համատիրությանն իր առաքելություններից ևս մեկից՝ իրեն վստահած բնակչությանը սպասարկելու պարտականությունից չզրկելու հարցը, 2) Ի՞նչ է նշանակում «արագ արձագանքման ցանցի ստեղծում», ի՞նչ հիմքի վրա, ի՞նչ ուժերով և միջոցներով պետք է ստեղծվի տվյալ ցանցը: Ի՞նչ նպատակ և գործառույթներ է սահմանվելու նրան: 2. Անհրաժեշտ է հստակ հիմնավորել վերելակների սակագնային առաջարկված մեթոդաբանությունը հաշվի առնելով՝ 1) այն կարող է դիմադրության հանդիպել բազմաբնակարան շենքերի 1-ից 3-րդ հարկերի բնակիչների կողմից և եթե նրանց մասնակցությունը անտեսվի՝ սակագինը 30%-ով կավելանա. 2) առաջարկած մեթոդաբանության հիմքում՝ պայմանական հաշվարկ կատարելիս ընդունված է, որ մեկ մուտք ունեցող մեկ շենքի բնակիչների թիվը կազմում է 200 անձ: Սա ըստ երևույթի ԽՍՀՄ ժամանակահատվածում կառուցված 9 և ավել հարկ ունեցող շենքերի մեկ մուտքի առավելագույն քանակն է: Առկա են մեծ թվով մեկ մուտք ունեցող շենքեր, որտեղ յուրաքանչյուր հարկում առկա է 4 բնակարան: Վերցնելով միջինացված 1 բնակարանում բնակվողների թիվը՝ 4 անձ, արդյունքում մեկ մուտքի բնակիչների թիվը կկազմի 144 հոգի: Առկա են նաև 5, 6, 7, 8 հարկանի բնակելի շենքեր, որոնք ունեն վերելակներ: Առաջարկում ենք վերանայել պայմանական վերահաշվարկը՝ յուրաքանչյուր ընտանիքին հասնող լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության չափի մասին պատկերացում կազմելու նպատակով. 3) առկա են շենքեր, որոնք ունեն և մարդատար, և մարդաբեռնատար վերելակներ: Ի՞նչ սկզբունքով է հաշվարկը կատարվելու մարդաբեռնատար վերելակների համար, ելնելով այն հանգամանքից,որ մարդաբեռնատար վերելակների շահագործման պարբերականությունը նվազ է:

27.07.2020

Առաջակւոմ ենք 1)Վերանայել 75-րդ կետի 3-րդ ենթակետը իր ա., բ., գ. պարբերություններով՝ Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանի կամ համայնքի կողմից վերելակները ԱՎՕ-ի ռեեստրում մեկ միասնական փաթեթով գրանցման ներկայացնելու դրույթը, որովհետև այդ հարցը ոչ միայն հակասում է հայեցակարգի մի շարք դրույթներին, այլև փորձաքննության անցկացման կարգին: Երևանի քաղաքապետարանը, մարզպետարանը կամ համայնքը վերելակի սեփականատերը (շահագործողը) չեն, փորձաքննության անցկացման համար սեփականատիրոջ (շահագործողի) կողմից պետք է հայտարարվի բաց մրցույթ, ազատ մրցակցության արդյունքում լինի շահող, որը համընդհանուր վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմների ներքո կատարի իր ստանձնած պարտավորությունները: 2)Վերանայել 74-րդ կետի 10-րդ ենթակետը հաշվի առնելով սույն առաջարկությունների նախորդ կետում ներկայացված փաստարկները՝ այն է, փորձաքննության անցկացման համար սեփականատիրոջ (շահագործողի) կողմից պետք է հայտարարվի բաց մրցույթ, ազատ մրցակցության արդյունքում լինի շահող, որը համընդհանուր վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմների ներքո կատարի իր ստանձնած պարտավորությունները: Գնագոյացումը և վճարների կարգավորումը իրականացվում է պայմանագրով նախատեսված պայմաններով:

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text