project.favorite.title
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 03.07.2017 04:09:20 | Թեպետ այս նախագիծը սկզբունքորեն ողջունելի է, սակայն ցանկալի չէ, որ այն ընդունվի առանց լրամշակման: Հավանաբար, և տերմինաբանական, և այլ հակասություններ կան մի շարք գործող օրենքների հետ այս ոլորտում: Իսկ նախագծի 78-րդ հոդվածը, որը փորձում է կարգավորել հակասությունների խնդիրը, իրավական ուժ չի ունենա, քանի որ նա հակասում է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի դրույթներին: Ճիշտ կլինի ընդունել այս նախագիծը միայն փաթեթային տարբերակով - այսինքն նույն ժամանակ ունենալ մշակված փսփոխություններ այլ օրենքների մեջ, որպեսզի հակասություններ չլինեն: Ցանկանալի է նաև ունենալ 77-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված օրենսդրական ակտերի նախագծերը: |
Սույն օրենքի նախագծը ներկայացվել է 16 շահագրգիռ նախարարություններ ու գերատեսչություններ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ, որոնցից ստացված կարծիքների հիման վրա ներկայումս նախագիծը լրամշակվում և կազմվում է ամփոփաթերթ` ՀՀ արդարադատության նախարարություն ներկայցնելու համար:
Ստացված կարծիքներում առկա են նույնաբնույթ դիտողություններ, մասնավորապես, հասկացությունների կամ տերմինաբանության մասով, որոնք շտկվում են:
Նախագծի նոր տարբերակը կրկին կդրվի e-draft կայքում:
|