base.notification_banner.text
project.favorite.title

project.status.accepted

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ (ԳՈՐԾԱԾՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 23-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծը սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը  և  այդ փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը:

  • project.old_project_time.text

    05.08.2020 - 21.08.2020

  • project.type.title

    Order

  • project.area.title

    Education and science

  • project.ministry.title

    Ministry of Education, Science, Culture and Sport

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 31940

project.print.title

project.sentences.title

21.08.2020

Քանի որ ոչ պետական ուսումնական հաստատությունները, իրենց գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ • նախագծում թվարկված փաստաթղթերի վարումը կարող են իրականացնել այլ համակարգերի միջոցով, (օրինակ՝ էլեկտրոնային դասամատյան՝ Moodle, Educonnex, Skooler, Teams համակարգեր, կադրային գործի և հաշվապահության վարում՝ ՀԾ, և այլն), որոնք կազմակերպության տարբեր գործառույթները կազմակերպելու համար փոխկապակցված են իրար հետ, կամ • ԴԿՏՀ համակարգը չի կարող ապահովել կրթական գործընթացի իրականացման համար տվյալ դպրոցին անհրաժեշտ պահանջները (օրինակ՝ Էլեկտրոնային դասամատյան), կամ • նախագծով պահանջվող, տրամադրման ենթակա որոշ տվյալների տեղադրումը կարող է համարվել առևտրային կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկության հրապարակում (օրինակ՝ Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ, Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ, պահմանագրի տեսածրված տարբերակներ և այլն), կամ • ԴԿՀՏ համակարգով դրանց վարումը կարող է խոչընդոտել կամ սահմանափակել կազմակերպության ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքը Առաջարկում եմ նախագծում 1. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն կատարելու վերահսկողության գործառույթ ուսումնական հաստատությունների նկատմամբ 2. հստակեցնել բոլոր այն փաստաթղթերը (մասնավորապես էլեկտրոնային), որոնք նպատակ ունեն բարձրացնելու ուսումնական հաստատությունների արդյունավետությունը 3. տարանջատել հանրակրթական ուսումնական հաստատությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նապատակ հետապնդող կետերը դպրոցների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակ հետապնդող կետերից՝ ըստ դրա առանձնացնելով ԴԿՏՀ համակարգում էլեկտրոնային տարբերակով պարտադիր կամ կամընտրական մուտքագրման ենթակա փաստաթղթերի ցանկեր։ 4. հստակեցնել, թե հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկում թվարկված փաստաթղթերից որոնք են ենթակա պարտադիր լրացման ոչ պետական ուսումնական հաստատությունների կողմից։

21.08.2020

Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան Ոչ պետական ուսումնական հաստությունների դեպքում կարող է տարբերվել հաշվարկման ձևը․ առաջարկում եմ տվյալ կետի պահանջը ոչ պետական ուսումնական հաստատությունների համար դարձնել ոչ պարտադիր։

21.08.2020

Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում ուսումնական առարկաների թեմատիկ պլանները կարող են պարունակել առևտրային գաղտնիք և պաշտպանված լինել հեղինակային իրավունքներով։ Ուստի առաջարկում եմ տվյալ կետի պահանջը ոչ պետական ուսումնական հաստատությունների համար դարձնել ոչ պարտադիր։

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text