project.favorite.title
Not accepted
Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիային» կից «Ջուր և առողջություն» արձանագրությունից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
-
2 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 17.08.2020 05:08:27 | Հավելվածը կցված չի, ուստի առաջարկ անել, կարծիք հայտնելը դառնում է անհնարին |
Տեխնիկական պատճառներով հավելվածը չի կցվել:
|
|||
2 | 24.08.2020 10:45:55 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: |
Կետը կրկնում է 2-րդ կետին
|
|||
3 | 24.08.2020 10:45:55 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից: |
Կետը կրկնում է 3-րդ կետին
|
|||
4 | 24.08.2020 10:45:55 | Անհրաժեշտ է որպես միջոցառում ներառել նաև «Ջուր և առողջություն » արձանագրության վավերացումը |
Չի ընդունվել:
|
|||
5 | 24.08.2020 10:45:55 | Սևան, Հրազդան ջրավազանների կառավարման պլանների մշակման ժամկետը սահմանել մինչև 2020 թվականի 4-րդ եռամսյակը, քանի որ այդ ջրավազանների կառավարման պլանների մշակման աշխատանքները սկսվել են 2018 թվականի 1-ին կիսմայակից |
Չի ընդունվել:
|
|||
6 | 24.08.2020 10:45:55 | Այս որոշման նախագծում պետք է ներառվի նաև 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքում նախատեսված հետևյալ դրույթները՝ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները 2) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է համայնքների՝ բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները և դրանց իրականացման ժամանակացույցը 3) Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետման թույլատրելի սահմանային արտահոսքի և այլ լրացուցիչ պահանջները 4) Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը սահմանում է արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները |
Չի ընդունվել
|
|||
7 | 24.08.2020 10:47:27 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ III անհրաժեշտ է նշել անխափամն 24 ժամյա ջրամատակարարումը: |
Չի ընդունվել
|
|||
8 | 24.08.2020 10:47:27 | ԹԻՐԱԽԱՅԻՆ ՈԼՈՐՏ IV անհրաժեշտ է ժամկետները վերանայել, քանի որ 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի անցումային դրույթներում նշված են Կեղտաջրերի հեռացման և մաքրման ներկայացվող պահանջների իրականացման ժամկետները, և այս որ պետք է բխի վերը նշված օրենքից |
Չի ընդունվել
|
|||
9 | 01.09.2020 05:01:08 | Եթե «Ջուր և առողջություն » արձանագրությունը չի վավերացվել, արդյոք ժամանակավրեպ չի «ՋՈՒՐ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ հաստատումը |
Չի ընդունվել:
|
|||
10 | 01.09.2020 05:01:08 | Ինչպես նշել եք Սևան և Հրազդան ջրավազանին կառավարման պլանների նախագիծերը նախատեսվում է ներկայացնել 2020 թվականի 4-րդ եռամսյակում, սակայն նշում եք, որ դրանց պաշտոնապես ընդունման իրատեսական ժամկետն է 2022թ.-ն է: Ջրավազանային կառավրման պլանները շատ կարևոր փաստաթղթեր են ջրային ռեսուրսների արդյունավետ կառվարման, պահպանման համար, որտեղ ներռավում են նաև ջրիային հաշվեկշռը, ջրի բաշխումն ըստ գերակայությունների և այլն: Եթե նման կարևորության կառավարման պլանների նախագծերի ընդունման իրատեսական ժամկետը 2 տարի է, ապա կարելի է եզրակացնել, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անգործնեության մեջ է: |
Չի ընդունվել
|
|||
11 | 01.09.2020 05:01:08 | ՀՀ Վարչապետի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփո-խություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին 29.05.2018թ N 589 - Ա որոշման մեջ ներառված չի այն դրույթը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը հաստատում է ոռոգման ջրի որակի ստանդարտները, ինչը բխում է 2018 թվականի մարտի 2-ին ընդունված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻՑ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումը շատ կարևոր է ներառել սույն ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ, քանի որ նեկայումս հազարավոր հա հողատարացքների ոռոգման ցանց թափվում են տարբեր կեղտաջրեր, այդ թվում կենցաղային և արտադրական, ինչի արդյունքում ստացված բերքն աղտոտվում է ամենատարբեր աղտոտիչներով, վերջինս սննդային շղթայով անցնում է մարդու օրգանիզմ: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո ըստ էության կկարգավորվի վերը նշված խնդիրը: Ոռոգման ջրի որակի ստանդարտների հաստատումից հետո նոր կարելի է մշակել 1) բնակավայրերի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները, 2) արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները: |
Չի ընդունվել:
|
|||
12 | 01.09.2020 05:01:08 | Կարծում եմ խմելու ջրի հասանելիության թիրախում կարևոր դերակատարություն ունի անխափամն՝ 24 ժամյա ջրամատակարարումը: |
Չի ընդունվել:
|
|||
13 | 01.09.2020 05:01:08 | Դուք ներկայացրել եք ԿԶՆ-ի վերջնաժամկետը, սակայն այն պետք համապատասխանի ՀՀ ջրային օրենսգրքի անցումային դրությներում նշված ժամկետներին: Արդյոք գործողությունների ծրագրուն նշված ժամկետները պետք է լինեն ԿԶՆ-ի վերջնաժամկետը, թե կարող է նաև վերջնաժամկետից էլ շուտ իրականացվել: |
Չի ընդունվել:
|
|||
14 | 03.09.2020 08:39:50 | ՛՛Ջրային մարմին՛՛ տերմինն ոչ մի ՀՀ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով՝ որպես հասկացություն ամրագրված չէ, սակայն նախագծի հավելվածի տարբեր կետերում այն օգտագործված է, առաջարկում եմ այն խմբագրել |
Չի ընդունվել
|
|||
15 | 03.09.2020 08:39:50 | Մինչև 2025 թ.-ը լրանում է գործող ջրավազանային կառավարման պլանների գործնեության ժամկետները, սակայն նախագծում ներառված է միայն Սևան, Հրազդան և Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանների մշակումը: Առաջարկում եմ Հարավային, Ախուրյան և Արարատյան ջրավազանների կառավարման պլանների վերանայումը համապատասխան ժամկետով ներառել գործողությունների ծրագրում: |
Չի ընդունվել
|
|||
16 | 03.09.2020 08:39:50 | Առաջարկում եմ Սևան, Հրազդան կառավարման պլանների մշակման համար սահմանել ավելի իրատեսական ժամկետ, իսկ Հյուսիսային ջրավազանների կառավարման պլանի մշակման համար իրատեսական է մինչև 2025 թվականը: |
Չի ընդունվել
|