ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.
- 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «բացառությամբ 3-րդ կետի 1-ի ենթակետում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի մարտի 1-ից» բառերը.
- որոշման հավելվածում.
ա. 3-րդ կետի 4-րդ ենթակետը «փաստաթուղթ բառից հետո լրացնել «կամ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հավաստել է բանկը բառերով.
բ. 3-րդ կետի 5-րդ ենթակետը «ներկայանալու միջոցով բառերից հետո լրացնել «կամ սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված կարգով բառերը.
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1. Շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝
1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ,
2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (փաստագրելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը): Բանկը ծառայության հետ համաձայնեցնում է այն նվազագույն պայմանները՝ փաստաթղթերը և տվյալները, որոնց առկայության դեպքում ծառայության կհամարի Բանկի պարտավորությունը պատշաճ կատարված։
Սույն կետում նշված՝ շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են շահառուի և բանկի միջև կնքված բանկային հաշվի պայմանագրով:
դ. N 6 ձևի վերնագրում «ԱՆՁԱՄԲ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԼԻՆԵԼԸ ՀԱՎԱՍՏԱԾ բառերը փոխարինել «ԿԱՏԱՐԱԾ բառով.
ե. N 6 ձևով սահմանված ցանկի 5-րդ կետը «անվանումը բառից հետո լրացնել «կամ նշում շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ կամ բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելելու միջոցով հաստատելու վերաբերյալ բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման 6-րդ կետը «միջոցով» բառից հետո լրացնել «բացառությամբ 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերում նշված գումարների, որոնք անկանխիկ եղանակով՝ սույն որոշմամբ սահմանված կարգով վճարվում են 2021 թվականի հունվարի 1-ից» բառերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: