project.favorite.title
Under development
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽՈՐԴ ԱՄՍՎԱ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
21 - project.vote.yes
-
1 - project.vote.no
project.digest.title
project.digest.no | project.digest.username_date | project.digest.status | project.digest.text | project.digest.uploaded_file | project.digest.conclusion | project.digest.article |
---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
1 | 24.09.2020 10:18:38 | 1.Բարև Ձեզ, ինչու 0,5 դրույքից պակաս ծանրաբեռնվածության դեպքում փոխհատուցում չի տրամադրվում: Կարելի է փոխհատուցում տալ շաբաթական 2 օր հաշվարկի համար:2. Ինչու փոխհատուցում չի տրամադրվում տնօրենին կամ փոխտնօրենին կամ գոնե ճանապարհածախս տրամադրել դասաժամ պարապողներին: |
Շնորհակալություն առաջարկությունների համար։
Տվյալ կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացումը։
Ձեր կողմից բարձրացված խնդիրները կարելի է լուծել այլ միջոցառումների շրջանակներում։
|
|||
2 | 24.09.2020 12:00:44 | Հարգելի նախագծի հեղինակներ, ինչո¨ւ այդ փոխհատուցումից չեն կարող օգտվել վարչական աշխատողները ,լաբորանտը կամ գրադարանավարը ,չէ որ գըուղերից տրանսպորտային միջոցները աշխատում են յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, և հաճախ դպրոց շտապողը օգտվում է տաքսիների ծառայություներից խնդրում ենք վերանայել այդքան կարևոր որոշումը: |
Շնորհակալություն առաջարկությունների համար։
Տվյալ կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացումը։
Ձեր կողմից բարձրացված խնդիրները կարելի է լուծել այլ միջոցառումների շրջանակներում։
|
|||
3 | 24.09.2020 13:25:35 | Առաջարկում եմ սույն նախագծի 2-րդ կետի առաջին պարբերության մեջ տեղ գտած <<հատուկ մանկավարժներին>> բառերը փոխարինել <<մանկավարժահոգեբանական աջակցման ծառայություններ մատուցող մասնագետներ>> բառերով,որպեսզի սոցիալական մանկավարժների և հոգեբանների վրա ևս տարածվի կարգը,քանի որ սոցիալական մանկավարժները հատուկ մանկավարժ չեն համարվում ըստ ՀՀ կառավարության 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն որոշման |
Շնորհակալություն առաջարկությունների համար։
Այն կքննարկվի
|
|||
4 | 24.09.2020 13:32:13 | Առաջարկում եմ սույն նախագծի 2-րդ կետի առաջին պարբերության մեջ տեղ գտած <<հատուկ մանկավարժներին>> բառերը փոխարինել <<մանկավարժահոգեբանական աջակցման ծառայություններ մատուցող մասնագետներ>> բառերով,որպեսզի սոցիալական մանկավարժների և հոգեբանների վրա ևս տարածվի կարգը,քանի որ սոցիալական մանկավարժները հատուկ մանկավարժ չեն համարվում ըստ ՀՀ կառավարության 14 հոկտեմբերի 2010 թվականի N 1391-Ն որոշման |
Շնորհակալություն առաջարկությունների համար։
Այն կքննարկվի
|
|||
5 | 24.09.2020 13:32:13 | Սույն կարգի 5-րդ կետի կետը լղոզված է և առաջ է բերելու անհամապատասխանություններ,այդ իսկ պատճառով առաջարկում եմ <<համապատասխան հիմնավորումներ և հաշվարկներ>> բառերի փոխարեն թվարկել այն պահանջվող փաստաթղթերի ցանկը(օր. տեղեկանք փաստացի բնակության վայրից),որոնց առկայությունը արժանահավատության կասկած չի առաջացնի: |
Շնորհակալություն առաջարկությունների համար։
Ընդունելի չէ, կառավարման լիազոր մարմինն ինքը կորոշի պահանջվող հիմնավորումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
|
|||
6 | 24.09.2020 13:27:45 | Բարև Ձեզ։ Այս փոփոխությունը հոգեբաններին էլ է վերաբերվում։ Կարող ենք մենք էլ օգտվել այդ առաջարկից։ |
Շնորհակալություն հարցի համար։
Տվյալ կարգով նախատեսվում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից հետո փոխհատուցում կստանան նաև ուսուցչի օգնականները և հատուկ մանկավարժները
|
|||
7 | 25.09.2020 06:53:01 | Բարև Ձեզ։ Առաջարկում եմ 《հատուկ մանկավարժ》հասկացությունը փոխարինել բազմամասնագիտական թիմ հասկացությամբ,որի մեջ մտնում են հոգեբանը, սոց.մանկավարժը, լոգոպեդը և այլն։ |
Շնորհակալություն առաջարկության համար։ Այն կքննարկվի
|
|||
8 | 24.09.2020 13:38:46 | Փոխհատուցեք նաև ուսումնաօժանդակ անձնակազմին՝ օպերատոր, գործավար, տնտեսվար և այլն։ |
Շնորհակալություն առաջարկությունների համար։ Տվյալ կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացումը։ Ձեր կողմից բարձրացված խնդիրները կարելի է լուծել այլ միջոցառումների շրջանակներում։
|
|||
9 | 24.09.2020 15:28:19 | Շատ լավ է, որ մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում են, իսկ տնօրեններին ինչու չի հասնում այդ փոխհատուցումը: |
Շնորհակալություն առաջարկությունների համար։ Տվյալ կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացումը։ Ձեր կողմից բարձրացված խնդիրները կարելի է լուծել այլ միջոցառումների շրջանակներում։
|
|||
10 | 25.09.2020 16:30:04 | Բարև Ձեզ: Անկեղծ գրվածից հասկացա, որ մինչ այդ էլ եղել է փոխհատուցում, պարզապես հիմա որոշակի փոփոխություններ է լինելու: |
Շնորհակալություն․
Նախկինում այս միջոցառման համար որրէ կանոնակարգում չի եղել, 2020-ի համար գործում է ԿԳՄՍՆ անհատական իրավական ակտ, որի բարեփոխված /լավարկված/ տարբերակը կսահմանվի նախարարի նորմատիվ հրամանով
|
|||
11 | 26.09.2020 04:53:17 | Շնորհակալություն նախագծի համար։ Առաջարկում եմ ճանապարհածախս տրամադրել նաև միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատություններում սովորող այն աշակերտներին, որոնք համայնքի դպրոցի 9-ամյա (հիմնական ) լինելու պատճառով որոշում են կայացնում շարունակել կրթությունը այդ ուս.հաստատություններում՝ Քանի որ դպրոցում ցածր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները մի մասը ցանկանում են կրթությունից դուրս չմնալով ստանալ միջին մասնագիտական կրթություն։ Ներկա օրենքը թույլատրում է տրամդրել ճանապարհածախս արտաբյուջեից, սակայն ուսումնարանների մեծ մասը չունեն նման հնարավորություն։ Ստացվում է, որ 12-ամյա պարտադիր կրթություն իրականացնող տարբեր ուսումնական հաստատությունների համար ճանապարհածախս տրամադրելու հարցում պետության մոտեցումը տարբեր է ։ Շնորհակալ եմ! |
Շնորհակալություն առաջարկությունների համար։ Տվյալ կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացումը։ Ձեր կողմից բարձրացված խնդիրները կարելի է լուծել այլ միջոցառումների շրջանակներում։
|
|||
12 | 26.09.2020 09:45:02 | Բարև Ձեզ։ Առաջարկում եմ փոխարինող ուսուցիչներին ևս ներառել այս ծրագրի մեջ։ Ինչպես նաև 11 դասաժամից քիչ դասաժամ ունեցող ուսուցիչներին։ |
Շնորհակալություն առաջարկությունների համար։ Դրանք կքննակվեն
|
|||
13 | 26.09.2020 11:09:55 | Բարև Ձեզ, առաջարկում եմ 5 կմ հեռավորությունը, փոխարինել ավելի փոքր թվով, կարծում եմ, որ 3-ից 5 կմ փոքր համայնքներում, որտեղ չի աշխատում տրանսպորտային միջոց, մանկավարժը ոտքով չի կարող ամեն օր քայլելով համայնքից- համայնք, ժամանակին հասնել դպրոց և կօգտվի տաքսիներից, ինչը որ այդպես էլ անում են:Շնորակալություն: |
Շնորհակալություն առաջարկության համար։
Չի ընդունվել։
|