Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պետությունների պետական սահմանների փակման արդյունքում զգալիորեն սահմանափակվեց եվրասիական պետությունների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող անձանց տեղաշարժը: Նման սահմանափակումները բացասական ազդեցություն ունեցան ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ, առհասարակ, տնտեսական զարգացման վրա:
Նախագծի ընդունմամբ կիրականացվի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման թեստերի արդյունքների մասին տվյալների էլեկտրոնային հաղորդակցություն, որը կապահովի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխումը և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումը: