base.notification_banner.text
project.favorite.title

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1149-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշումը և 2020 թվականի օգոստոսի 5-ի N ՀՀ ԷՆ-ՄԱԾՁԲ-20/48-248-20 պայմանագրի 7.5-րդ կետը, ինչպես նաև նշյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 357-20 Համաձայնագրի 1-ին կետի 1․1-րդ ենթակետը, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ Որոշման մեջ։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ Որոշման համաձայն «Ազգային ստանդարտների մշակման» աշխատանքներով սահմանված էր թվով 30 ազգային ստանդարտների մշակում, որի համար պետական բյուջեից պետք է հատկացվեր 14․123․4 ՀՀ դրամ։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշման 11-րդ հավելվածով թվով 3 ստանդարտների մշակումը հանվել է և համապատասխանաբար գումարը նվազեցվել է 13․102․2 ՀՀ դրամով։ Նշված Որոշման փոփոխության արդյունքում 2020 թվականին մշակվող ազգային ստանդարտների քանակը կկազմի թվով 27։

Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1149-Լ որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և Որոշումը հապատասախանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 13-ի N 1794-Ն որոշմանը՝ իրավական հակասություններից խուսափելու համար։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի     2-ի N 1149-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում՝ «Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներից» նվազեցվելու է 1․021․200 (մեկ միլիոն քսանմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ համապատասխանաբար սահմանելով թվով 27 ազգային ստանդարտների մշակում։

 

 

  • project.old_project_time.text

    15.12.2020 - 08.01.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Economy

  • project.ministry.title

    Ministry of Economy

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3691

project.print.title

project.sentences.title

home.european_union.image_alt
home.european_union.text