base.notification_banner.text
project.favorite.title

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 ՙ       ՚ ----------- 2020 թվականի N       -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելված 2-ի 10.1-ին կետի առաջին նախադասությունում «դեկտեմբերի 20-ը,» բառերից հետո լրացնել «իսկ 2020 թվականի համար տրված տեղեկանքը` մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ,» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • project.old_project_time.text

    21.12.2020 - 05.01.2021

  • project.type.title

    Decision

  • project.area.title

    Security

  • project.ministry.title

    Ministry of Defense

project.send_email.title

project.email.info

project.email.cancel

project.views.title 3723

project.print.title

project.sentences.title

30.12.2020

Սույն ծրագրի շահառուների համար հաստատված է միայն գործարքներ կատարել Արդշինբանկի հետ։ ՀՀ տարածքում գործող կառուցապատող ընկերություները չեն համագործակցում Արդշինբանկի հետ, բացառությամբ Միկշին ընկերության (Երազ թաղամաս), ինչն էլ դժգոհություներ է առաջացրել ծրագրի շահառու դարձած շրջանում։ Ելնելով վերոգրյալից առաջարկում 1. 2020 թվականին ծրագրի շահառու դարձած զինծառայողներին տրված տեղեկանքի ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը, քանի որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրացել է, ինչի պատճառով էլ բնակարաների գները թանկացել են։ 2.Ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռնել գործարքներ կատարել ՀՀ-ում գործող այլ բանկերի հետ։

27.12.2020

project.sentences.see_more
home.european_union.image_alt
home.european_union.text