base.notification_banner.text
project.favorite.title

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

project.digest.title

project.digest.no project.digest.username_date project.digest.status project.digest.text project.digest.uploaded_file project.digest.conclusion project.digest.article
1 2 3 4 5 6
1 28.01.2021 12:33:56 Նախագծի <<Հիմնավորում>> բաժնի 2-րդ կետի 7-րդ պարբերությունում փաստացի ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին առնվազն վերահսկող մարմինների անգործունեության մասով, որի արդյունքում ըստ Նախագծի մշակողների խիստ բացասական հետևանք ունեցող ինքնական շինարարական աշխատանքների մասով չի իրականացվել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումների պահանջները: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացված չէ:
2 28.01.2021 12:33:56 Նույն <<Հիմնավորում>> բաժնում ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ Բազմաբնակարան շենքերի վերաբերող քննարկվելիք խնդիրների իրավակարգավորումը իրականացվում է գործող մի շարք նորմատիվ իրավական ակտերով և դրանց մի որոշակի մասը ներառվել է սույն Նախագծում: Այս առումով նույնպես չի հիմնավորվում, թե ինչու է ներկայացվում նոր նախագիծ, եթե հնարավոր էր խնայել միջոցները և համաձայն ՀՀ օրենսդրության ներկայացնել պարազաբանումներ նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթների վերաբերյալ, իսկ դրանց պահանջների չկատարման մասով իրականացնել պետական մարմնին ներկայացվող պահանջներին համապատասխան գործունեություն: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հիմնավորումը խմբագրվել է:
3 28.01.2021 12:33:56 Առաջարկում ենք նաև <<Հիմնավորում>> բաժնում ներկայացնել հիմնավորում, թե ինչու նախագծի վերնագրում ներառվել է <<էնարգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման>> բառերը, քանի որ դրանք նախագծի բուն տեքստում ներկայացվել են ընդամեն երկու անգամ և չկա հստակեցված որևիցե մոտեցում դրա վերաբերյալ: Հակառակ դեպքում ստացվում է, որ նախատեսվող այլ աշխատանքները և դրանց արդյունքները կարող են լինել ոչ արդյունավետ և ոչ խնայող: Ընդունվել է ի գիտություն:
4 28.01.2021 12:33:56 Նախագծի <<Հիմնավորում>> բաժնում նշվում է, որ <<… բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված առկա եզրակացությունների, անբավարար վիճակում է գտնվում բազմաբնակարան բնակարանային ֆանդի շուրջ 3.2 %-ը>>: Չի ներկայացվել թե ընդհանրապես քանի բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ է առկա մասնագիտացված եզրակացություն: Հաշվի առնելով դրանց ամենայն հավանականությամբ փոքրաթիվ լինելու պայմանը՝ որը բազմաբնակարան շենքերին առննչվող խնդիրների մեծ բաժինն է կազմում կարող ենք փաստել, որ սույն Նախագծով որևէ նոր կարգավորում չի առաջարկվել քննարկվող հարցը էականորեն լուծելու առումով: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի հիմնավորման մեջ նշվել է անբավարար տեխնիկական վիճակում գտնվողների թիվը՝ հաշվի առնելով նախագծի կարգավորման առարկան:
home.european_union.image_alt
home.european_union.text